Գութանի երգը

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Գութանի երգը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1887 թվականին[1]։

Գութանի երգը
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1887
ՀրատարակչությունՄուրճ
ՎիքիդարանԳութանի երգը

Պատմություն խմբագրել

Այս բանաստեղծությունը Հովհաննես Թումանյանը գրել է 1887 թվականի մարտին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 15-ում պահպանվում է «Մուրճ» ամսագրի արխիվից հանված ինքնագիրը, որի վերնագիրն է «Գութանի երգը»։ Ինքնագիրը 16 տող է[1]։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահպանված է այն տետրը, որից հեղինակը կազմել է 1890 և 1892 թվականներին Մոսկվայում լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I և II հատորները։ Այդ տետրում «Գութանի երգը» բանաստեղծության անվանումն է՝ «Հայ երկրագործի երգը»։

Առաջին անգամ «Գութանի երգը» վերնագրով տպագրվել է «Մուրճ» ամսագրում (4-րդ համար, էջ 504)՝ 1891 թվականին, իսկ հետո նաև Մոսկվայում 1892 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի II հատորում (էջ 93-94)[1]։

Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորի հրատարակումից հետո հեղինակը բազմաթիվ նամակներ է ստացել հարազատ և անծանոթ մարդկանցից, որոնք գովասանքով են խոսել ստեղծագործության մասին։

Մանկավարժ, քիմիկոս ու լրագրող Սիմ. Հովվյանը Թումանյանին ուղղված նամակում այսպես է գրել.

  Հիանալի էր վերջինը՝ «Արի գութան, վարի գութան...» Երգի՛ր, սիրելիս, գյուղացու կյանքը, նրահոգսն ու վիշտը, նրա տանջանքն ու երջանկությունը, երգի՛ր, շա՛տ երգիր, այդ մեր ամենիս սրտին մոտիկ է։ Երգի՛ր, անընդհատ երգի՛ր, որովհետև քո երգածի մեջ բնականություն կա և ոչ դատարկ ֆանտազիա։ Դու պիտի երգես, որովհետև դու նույն իսկ այդ ընկճված, հարստահարված գյուղացու ծնունդն ես։
- Սիմոն Հովվյան
 

Արտատվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 547.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Գութանի երգը