Գուգազ, անկանոն հետիոտն զորք Հայաստանում Արշակունիների (1—5 դարեր) ժամանակ։ Հավաքվել է հայոց թագավորի և կաթողիկոսի հրամանով։ Գուգազը եղել է անազատ բնակչության զինվորական պարտականությունը, որը կռիվներից հետո հավաքել և թաղել է սպանվածների դիակները՝ շրջապատը չաղտոտելու, վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով։ Գուգազի մասին հիշատակում է Փավստոս Բուզանդը իր պատմության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 240