Գործնական շախմատ (ինտերակտիվ ճանաչողական սցենարով շախմատ), թիմային շախմատի տարբերակ, որն առաջարկել է մոսկվաբնակ բժիշկ Հրաչյա Հովակիմյանը, 1992 թվականին[1][2]։

Գործնական շախմատի խաղարկում

Ըստ գործնական շախմատի հեղինակի՝ խաղի դիտարժանության աճ ապահովում են.

  • թիմային քննարկումները և կոլեկտիվ որոշումների կայացման գործընթացը,
  • խաղի դինամիկայի արագացումը,
  • բոլոր փուլերում շախմատիստների մտորումների տեսանելիությունը, նրանց կողմից դիրքերի գնահատումը, տարբերակների հաշվարկը, այլընտրանքների ընտրությունը և այլն։

Շախմատի այս տարբերակը դասվում է սպորտային գործնական խաղերին[3]։

Հիմնական հասկացություններ

խմբագրել
Ճյուղերը գործնական շախմատում
  • Ճյուղ - շախմատի տարբերակ, որը խաղում են մեկ ցուցադրական տախտակի վրա և որն ունի իր վարկանիշը։
  • Ճյուղի վարկանիշ - ճյուղերի նշանակալիության ամբողջական ցուցանիշ, արտացոլվում է համապատասխան քանակի գունավոր խաղանիշերով, որոնք գտնվում են ցուցադրական տախտակի վերևի հատվածում։ Խաղի արդյունքը տվյալ ճյուղի համար հավասար կլինի ստանդարտ շախմատի արդյունքի և ճյուղի վարկանիշի արտադրյալին
  • Ճյուղավորում – գոյություն ունեցող ճյուղերից մեկի (մայրական) դիրքերի կրկնապատկում և իր վարկանիշի բաշխում երկու դուստր ճյուղերի միջև։ Խաղաքարերի հետագա տեղաշարժը դուստր ճյուղերի միջև տարբեր է։
  • Ընտրություն – մեկ ճյուղի լուծարում (այս ճյուղում դիրքի պարտության ճանաչում) և իր վարկանիշի վերաբաշխում մնացած ճյուղերի միջև՝ միավորների քանակի կորստով, որը հավասար է լուծարված ճյուղի վարկանիշին։
  • Փաս (փոխանցում) – վարկանիշի մեկ միավորի տեղաշարժ ճյուղերի միջև, առանց միավորների կորստի։

Գործնական շախմատի ընթացակարգը սխեմաների միջոցով

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Овакимян Грачя. Интеллектуальные игры по новой системе. Как сделать зрелищной внутреннюю логику борьбы. // 64 — Шахматное обозрение. — 1997. — № 7. — С. 41-43. [1]
  2. «Овакимян Грачя. Зрелищные шахматы: где, что, кого и как показывать». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  3. Овакимян Грачя. Спортивные деловые игры и третья революция в спорте. // Ноев Ковчег (газета). — 2010. — № 3 (150) март. — С. 1. [2] Արխիվացված 2013-08-25 Wayback Machine

Литература

խմբագրել
  • Овакимян Г.К. Зрелищные шахматы и другие интеллектуальные спортивные игры. — М.: «Русский Шахматный Дом», 2017. — 96 с. (Библиотечка шахматиста). ISBN 978-5-94693-665-1
  • Ovakimyan G.K. The Third Revolution in Sports. Moscow: Russian CHESS House, 2019. 96 p. ISBN 978-5-94693-887-7

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գործնական շախմատ» հոդվածին։