Գործնական աստղագիտություն
Գործնական աստղագիտություն, աստղագիտության հնագույն բաժիններից, զբաղվում է աստղագիտական գործիքների կիրառման, գործիքի ու դիտորդի սխալների հաշվառման հարցերով, դիտումների մեթոդներով, աշխարհագրական և աստղագիտական կոորդինատների, ինչպես նաև ժամանակը որոշելու եղանակների մշակմամբ։ Ընդգրկում է Գեոդեզիական աստղագիտությունը, ծովագնացային աստղագիտությունը և օդագնացային աստղագիտությունը։ Գործնական աստղագիտությոան մեջ կիրառվող գործիքներից են ունիվերսալ գործիքը, զենիթային աստղադիտակը, ուղղաձիգ շրջանը, ճոճանակավոր, քվարցային և ատոմային ժամացույցները, սեքստանտը (ծովագևացության և օդագնացության մեջ)։ Դիտումների ճշգրտությունը մեծացնելու նպատակով չափումնևրը կրկնվում են բազմաթիվ անգամ։ Գործիքների տեսությունը մշակելիս աշխատում են հաշվի առնել ու նվազագույնի հասցնել գործիքային սխալները։ Տեղի աշխարհագրական կոորդինատների ճշգրիտ որոշումը հնարավորություն է տալիս ոչ միայն ճշտել աշխարհագրական քարտեզները, այլև ուսումնասիրել երկրի ձևը, դեֆորմացիան, բևեռների տեղաշարժը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 175)։ |