Գորիից եկած աղջիկը

«Գորիից եկած աղջիկը» (վրացերեն՝ გოგონა გორიდან), 2012 թվականին ռեժիսոր Էկա Պապիաշվիլիի նկարահանած վրացական ֆիլմ[1]:

Picto infobox cinema.png
Գորիից եկած աղջիկը
გოგონა გორიდან
ԵրկիրՎրաստան Վրաստան
Գերմանիա Գերմանիա
Թվական2012
ՌեժիսորԷկա Պապիաշվիլի
ՊրոդյուսերՔարսթեն Բյոնքե
Սցենարի հեղինակԷկա Պապիաշվիլի
Քարսթեն Բյոնքե
ՕպերատորՔարսթեն Բյոնքե
ԵրաժշտությունՀնչյունը` Ուրս Հաուք
Տևողություն14 րոպե

2013 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում[2]։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է Հարավային Օսիայից փախած դեռատի աղջիկա՝ Թամարիի և ռուսական ծագմամբ տղայի՝ Դաթոյի հարաբերությունների մասին։ Դպրոցի առաջին իսկ օրը Թամարիին նստեցնում են Դաթոյի կողքին, ով առիթը բաց չի թողնում նեղացնելու աղջկան և փչացնելու այն ամենը, ինչը թանկ է նրա համար։ Ապաստանելով վրացական փոքրիկ գյուղում, պատրաստվում է իր առաջին օրվան նոր դպրոցում։ Բայց երբ աղջիկը մերժում է Դաթոյի ներողության սկզբնական փորձերը, Դաթոն ստիպված է նոր ձև գտնել Թամարիի սիրտը շահելու համար[3]:

ԴերերԽմբագրել

  • Նուցի Խափթանի
  • Կատի Լորթքիփանիձե
  • Վախթանգ Չաչանիձե
  • Դաթունա Գուլեդանի

ՄրցանակներԽմբագրել

  • Պատվավոր հիշատակում, Օբերհաուզենի միջազգային կինոփառատոն, Գերմանիա, 2012 թ.
  • Լավագույն երիտասարդական ֆիլմ, «Նորմանդիան և աշխարհը» կինոփառատոն, Ֆրանսիա, 2012 թ.
  • Հանդիսատեսի մրցանակ, «Կարճ ֆիլմեր լուսնի լույսի տակ» (Shorts at Moonlight) կինոփառատոն, Գերմանիա, 2012 թ.
  • Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուի անվան մրցանակ, Գերմանիա, 2013 թ.
  • Պատվավոր հիշատակում, Mamers en Mars կինոփառատոն, Ֆրանսիա, 2013 թ.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել