Գոստիլիցկի (հուշակոթող)
«Գոստիլիցկի» հուշակոթող (ռուս.՝ Мемориал «Гостилицкий»), հուշակոթող «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Գոստիլիցի գյուղում Գոստիլիցկի խճուղու 23-րդ կիլոմետրի վրա։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 59°44′48″ հս․ լ. 29°37′25″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Գոստիլիցի |
Կառուցվել է | 1967 |
Շինության ձևը | Հուշակոթող |
Կառուցել է | Գ. Պ. Յակիմով |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
1941 թվականի սեպտեմբերին Գոստիլիցի գյուղը գրավել էին գերմանացիները։ Նրանք գյուղը վերածել էին պաշտպանության ուժեղ հանգույցի. կառուցել էին ամրակառույց կրակակետեր, բլինդաժներ, գետնահյուղեր։ Սակայն երբ 1944 թվականի հունվարի 14-ին մոտակայքում գտնվող Օրանիենբաումի հենակետից սկսվեց գեներալ Ի. Ի. Ֆեդյունինսկու 2-րդ հարվածային բանակի հաղթական գրոհը, ֆաշիստական ամրոցները ճեղքվեցին[1]։
ՆկարագրությունԽմբագրել
Գրանիտե 8-մետրանոց կոթողը տեղադրվել է ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զինվորների սխրանքների։ Հուշարձանը տեղադրվել է 3185 խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանի տեղում։ Այդ զինվորներից չորսը՝
- Սերգեյ Պրոկոֆևիչ Պալչիկովը,
- Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռիտովը,
- Իվան Կուպրիանովիչ Սկուրիդինը,
- Ալեքսանդր Իվանովիչ Սպիրինը,
Խորհրդային Միության հերոսներ են։
Կառուցվել է 1967 թվականին Լենինգրադի Կուբիշևի շրջանի աշխատավորների կողմից՝ Գոստիլիցի գյուղում։
ՀեղինակներԽմբագրել
Նախագծի հեղինակներն են ճարտարապետ Ա. Ի. Լապիրովը, քանդակագործ Գ. Պ. Յակիմովը[1]։
Հուշարձանի վերականգնումԽմբագրել
Հաղթանակի 70-ամյա հոբելյանի առթիվ 2015 թվականին հուշակոթողը լիովին կվերակառուցվել է, վերականգնվել են զոհված հերոսների անուններով հիշատակային գրառումները։ Վերականգնողական աշխատանքները կատարել է պետերբուրգյան հայտնի «Սոյուզստրոյռեստավրացիա գիտաարտադրական և նախագծային միավորում» ՍՊԸ-ն[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.
ԱղբյուրներԽմբագրել
- Д. В. Осипов «Стоят обелиски и памятники на земле ораниенбаумской» Санкт-Петербургский университет, № 9 10 июля 2008 Archived 2017-04-22 at the Wayback Machine.
- Гришина Л.И., Файнштейн Л.А., Великанова Г.Я. Памятные Места Ленинградской Области. Л.: Лениздат, 1973.