Գոռլովկայի քաղաքային տիկնիկային թատրոն
Գոռլովկայի քաղաքային տիկնիկային թատրոն՝ քաղաքային տիկնիկային թատրոն Դոնեցկի մարզի Գոռլովկա քաղաքում, քաղաքի մշակութային և զվարճանքի վայրերից է։ Թատրոնի տնօրենը Արտյոմ Անատոլևիչ Տոնն է։
Գոռլովկայի քաղաքային տիկնիկային թատրոն | |
---|---|
Տեսակ | տիկնիկային թատրոն |
Երկիր | Ուկրաինա |
Գտնվելու վայրը | Գորլովկա |
Հիմնադրման ամսաթիվ | 2001 |
Պատմություն
խմբագրելԳոռլովկայի քաղաքային տիկնիկային թատրոնը ստեղծվել է 2001 թվականին, մի խումբ էնտուզիաստների կողմից` Գոռլովկայի բնակիչների նախաձեռնությամբ։ 2011 թվականի փետրվարի սկզբին Գոռլովկայի քաղաքային տիկնիկային թատրոնի տնօրեն Արտյոմ Տոնը պարգևատրվել է «Ուկրաինայի տնտեսության աստղ» շքանշանով և «Տարվա կառավարիչ-2010» վկայականով, իսկ թատրոնը ստացել է «Տարվա ձեռնարկություն-2010» կարգավիճակ-պարգևը։ Ըստ Ուկրաինայի պետական վիճակագրական կոմիտեի և European Standart Rating-ի պաշտոնական տվյալների, Գորլովկիայի քաղաքային տիկնիկային թատրոնը հինգերորդ տեղն է զբաղեցրել «2010 թվականի ձեռնարկություն» վարկանիշում `«Ժամանցային այլ գործունեություն» անվանակարգում[1]։ Թատրոնն ակտիվորեն մասնակցում է քաղաքի կյանքին, տոնական միջոցառումներին (օրինակ` Քաղաքի օր, Երեխաների պաշտպանության միջազգային օր[2], Նեպտունի օր[3], Տիկնիկագործների միջազգային օր և Թատրոնի միջազգային օր[4]), անցկացնում է մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ երիտասարդների հետ, ովքեր ցանկանում են ընդունվել թատերական բուհեր և այլն։
Խաղացանկ
խմբագրելԳոռլովկայի տիկնիկային թատրոնի խաղացանկում կան տարբեր մանկական ներկայացումներ, բեմադրություններ մեծահասակների համար, ամանորյա ներկայացումներ, երաժշտական և ժամանցային ծրագրեր, էստրադային բեմադրություններ հսկա տիկնիկների հետ։ Թատրոնի խաղացանկը մշտապես ընդլայնվում է[5]։
2010-2011 թատերաշրջանի խաղացանկում ընդգրկված են եղել «Հրաշագործ ցողը», «Կազակ Պետյա», «Եվս մեկ անգամ Կարմիր Գլխարկի մասին» (ըստ Ս. Եֆրեմովի) ներկայացումները։
Թատրոնի ներկայացումները տեղի են ունենում շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև` տոների ժամանակ, անցկացվում են ռուսերեն և ուկրաիներեն լեզուներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Горлівський міський театр ляльок отримав статус-нагороду «Підприємство року 2010»
- ↑ Путешествие на «Весёлом трамвайчике» совершили юные горловчане в День защиты детей
- ↑ В воскресенье в Горловке праздновали День Нептуна и День рыбака. Все повеселились на славу
- ↑ Более 300 юных зрителей посетили театр кукол Горловки во время театральной недели
- ↑ «Театр кукол». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.