Գոյատևման պայքարի քառուղիներում

Գոյատևման պայքարի քառուղիներում, Ստեփան Պողոսյանի աշխատությունը 1915 թվականի հայոց ցեղասպանության մասին։

Գոյատևման պայքարի քառուղիներում
ՀեղինակՍտեփան Պողոսյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր480
Հրատարակիչ«Հայաստան»
Հրատարակման տարեթիվ1988
ԳՄԴ63.6(2Հ)

Բովանդակություն խմբագրել

Աշխատության մեջ համառոտակի բնութագրվում է սուլթանական և երիտթուրքական կառավարությունների հայահալած ու հայաջինջ քաղաքականությունը։ Մերկացվում են արևմտահայերի ցեղասպանությունը ժխտող պատմության կեղծարարները։ Բերվում են Իթթիհադի ոճրագործ քաղաքականությունն անարգելի սյունին գամող համաշխարհային առաջադեմ հասարակության ներկայացուցիչների կարծիքները[1][2]։

Մեջբերումներ գրքից խմբագրել

  … հայերի ցեղասպանությունը մի ավելի ահռելի բան է, քան հրեաների հետ պատահածը …
- ԱՄՆ-ի կոնգրեսմեն Մայքլ Ռոս
 
  1915 թվականի դեկտեմբերի 1-ին «Նյու Յորք Թայմսը» տպագրեց ԱՄՆ-ի նախկին պրեզիդենտ Թ. Ռուզվելտի նամակը, որտեղ նա ասում էր, որ Միացյալ Նահանգները քիչ բան էին «անում վայրագությամբ ու ծավալով աննախընթաց այն ոճիրի առթիվ, ինչպիսին հայկական կոտորածներն էին»։

Ամերիկյան «Սիթի» ամսագրում 1980 թվականի ապրիլին զետեղված «Հայերը» հոդվածում կարդում ենք. «Թուրքերի կողմից 1915 թվականին իրագործված հայ ժողովրդի գենոցիդը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 1.5 միլիոն մարդ, մինչև այժմ պաշտոնապես չի ճանաչված որոշ կառավարությունների, այդ թվում և մեր կառավարության կողմից։ Բայց փաստը մնում է փաստ` մինչև առաջին համաշխարհային պատերազմը Թուրքիայի արևելյան շրջաններում և Արարատ լեռան մերձակայքում բնակվող հայերի թիվը երկու միլիոնից ավելի էր։ Այժմ այստեղ իրականում հայեր չկան։ Ո՞ւր են նրանք անհետացել»։

 

Ծանոթագրություններ խմբագրել