Գոհար (անձնանուն)
իգական անձնանուն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոհար (այլ կիրառումներ)
Գոհար, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն գոհար՝ «ակունք» բառից։ Գործածվում է 12-րդ դարից։ Փաղաքշական ձևն է Գոհարիկ։ Անվանը համապատասխանում են պարսկերեն Gauhar, Guhar, արաբերեն Ĵauhar անձնանունները[1]։
Գոհար Գոհար | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Նշանակություն | ակունք |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Ենթադրվում է, որ նույնն է ինչ | Gövher? |
Փաղաքշական ձևեր | Գոհարիկ |
Կապված անուններ | Gauhar, Guhar, Ĵauhar |
Կապված հոդվածներ | «Գոհար» սկսվող էջեր |
Gohar (given name) Վիքիպահեստում |
Գործածություններ
խմբագրել- Գուհար, մորաքույր Գրիգոր գրչի, ով 1230 թվականին Թեոդուպոլիս (Կարին) քաղաքում ընդօրինակեց մի Ավետարան[2]։
- Գոհար սթի (արաբերեն՝ տիկին), կին Գրիգոր քահանայի, ում հիշատակին 1293 թվականին Նախիջևանում կանգնեցվեց մի խաչքար[3]։
- Գոհար տիկին Խարբերդցի, ով 1295 թվականին նվիրաբերեց Կապոսի Սուրբ Լուսավորիչ վանքին[4]։
- Գոհար, դուստր Գանձիի և քույր Գրիգոր կրոնավորի, ով Երուսաղեմում 1358 թվականին Ավագ երեցին գրել տվեց մի Ավետարան[5]։
- Գոհար, դուստր Շահինշահի։ Մահացել է 1378 թվականին[6]։
- Գոհար, դուստր Առաքել Կամախցու, ով 1383 թվականին մի հին Ավետարան փրկեց[7]։
- Գոհար նահատակուհի
- Գուհար խաթուն, կին Սեթի և մայր Հնազանդի, ով 1404 թվականին գնեց մի Ավետարան և նվիրեց Խայիք գյուղի (Երզնկա) եկեղեցուն[8]։
- Գոհար, կին Թոմայի՝ հորեղբոր Հովհաննես քահանայի, ով 1409 թվականին Մոկսի Կագթանց գյուղում ընդօրինակեց մի Ավետարան և մեկն էլ 1417 թվականին Ջերմաձորի Ակոռի վանքում[9]։
- Գուհար կամ Գաւհար, կին տանուտեր Ղազարի, ով 1418 թվականին Վանում գրել տվեց մի Ավետարան[10]։
- Գոհար, կին Թումայի՝ Թաթարբեկի եղբորորդու, ով 1420 թվականին Նարեկում գրել տվեց մի Ավետարան[11]։
- Գոհար, կին Էլմելիքի և մայր Գրիգոր գրչի, ով 1427 թվականին Շամբի ձորի Մաղարդայ վանքում ընդօրինակեց Ավետարան[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 481-483 — 634 էջ։
- ↑ Ձեռագիր, Վենետիկ Ա․ 573
- ↑ Յովսէփեան, Խաղբակեանք 54
- ↑ Ձեռագիր, Վենետիկ, Բ․ 35
- ↑ Ձեռագիր, Հալեպի, Ա․ 118ա
- ↑ Տաշեան, Ցուց․ 692
- ↑ Ձեռագիր, Հալեպի, Ա․ 79ա
- ↑ Թորոս աղբ․ , Ա․ 66
- ↑ Ձեռագիր Վասպուրական 294, 303
- ↑ Ձեռագիր Վասպուրական 308-309
- ↑ Ձեռագիր Վասպուրական 326
- ↑ Ձեռագիր, Վենետիկ, 414