Գոլուբայա ռոզա (խմբավորում)

«Գոլուբայա ռոզա» (ռուս.՝ Голубая роза - Կապույտ վարդ), սիմվոլիստ նկարիչների միություն Մոսկվայում 1906-1908 թվականներին։

Մասնակիցների գործերին բնորոշ էին հարթապատկերայնությունը, ձևրի դեկորատիվ ոճավորումը, կերպարների քնարականությունը, արևելյան մոտիվները, երբեմն միստիկ սիմվոլիստական որոնումները։ «Գոլուբայա ռոզա»-ի ոճի կազմավորմանը մեծապես նպաստել է Վ․ Է․ Բորիսով Մուսատովքի ժառանությունը։

1910-ական թվականներին և հատկապես Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խմբավորման անդամների գործերում ուժեղացավ իրական կյանքի ընդհանրացված սինթետիկ պատկերն ստեղծելու ձգտումը։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 150 CC BY-SA icon 80x15.png