Գոլդեն դելիշես
Գոլդեն դելիշես | |
Գոլդեն դելիշ, ոսկե հրաշալի, խնձորենու ամերիկյան սորտ։ Ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։ Մշակվում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական բոլոր գոտիներում։
Նկարագրություն
խմբագրելԾառը միջին աճեցողության է՝ կլորավուն կամ տափակակլորավուն սաղարթով։ Պտղաբերում է տնկման 6-7-րդ տարում, գաճաճ պատվաստակալների վրա՝ 3-4-րդ։ Պտուղը միջին մեծության և մեծ (130-160 գ) է, երկարավուն կամ կլորավուն-կոնաձև։ Մաշկը՝ անհարթ, միջին հաստության և ամրության, բերքահավաքի ժամանակ՝ կանաչադեղնագույն, պահպանման ժամանակ՝ ոսկեդեղնագույն, բազմաթիվ մանր մոխրագույն ենթամաշկային կետերով։ Պտղամիսը՝ բաց դեղնագույն, նուրբ, հյութալի, բուրումնալի, թթվաշաքաղցր, հաճելի համով։ Բերքահավքը՝ սեպտեմբերի վերջ-հոկտեմբերիի սկզբին։ Բերքատվությունը՝ 200-300 ց/հա և ավելի։ Լավագույն փոշոտիչներն են՝ Ջոնաթան, Ռեդ Դելիշես, Բանան ձմեռային, Այդորեդ և այլ սորտերը։ Պտուղները փոխադրունակ են, պահպանվում են մինչև մայիս, կարող են թառամել։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված։
Պատմություն
խմբագրելՍորտը ստացվել է չնախատեսված խաչասերման արդյունքում։ Grimes Golden[1][2] և Golden Reinette[3] սորտերը սովորաբար նշվում են որպես հավանական ծնողներ։ Առաջին ծառը հայտնաբերվել է Արևմտյան Վիրջինիա նահանգի Քլեյ շրջանի Մուլինս ֆերմայում։ Անդերսոն Մուլինսը ծառը և բաշխման իրավունքները վաճառել է Ստարկ եղբայրների տնկարաններին և այգիներին, որոնք 1914 թվականին առաջինն են սկսել վաճառել դրանք որպես Կարմիր Դելիշես սորտի լրացում[4]։
2010 թվականին իտալական կոնսորցիումը հայտարարել է, որ սորտի գենոմը ամբողջությամբ վերծանված է[5]։ 2010 թվականի դրությամբ գոլդեն դելիշ գենոմը դարձել է բույսերի ամենամեծ վերծանված գենոմը. այն պարունակում է 57,000 գեն, որն ավելի մեծ է, քան ուսումնասիրված ցանկացած այլ բույսի գենոմ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Dunbar Man 'Discoverer' of Golden Delicious Apple». Charleston Daily Mail. 1962 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 27-ին. «He is J. M. Mullins, now a man in his 87th year and living in Dunbar, though he spent his lifetime until recent years in Clay County.»
- ↑ (West Virginia Div. of Culture and History Արխիվացված 2018-09-29 Wayback Machine)
- ↑ Mass, V. 1970. Golden Delicious. pp. 69-85. In North American apples: varieties, rootstocks, outlook. Michigan State Univ. Press, East Lansing.
- ↑ Higgins, Adrian (2005 թ․ օգոստոսի 5). «Why the Red Delicious No Longer Is. Decades of Makeovers Alter Apple to Its Core». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 27-ին. «When Stark's successors, in a similar stunt, found and named the Golden Delicious growing in West Virginia in 1914, the Delicious became Red Delicious.»
- ↑ An Italian-led international research consortium decodes the apple genome Արխիվացված 2010-09-05 Wayback Machine AlphaGallileo August 29, 2010, Retrieved August 29, 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլդեն դելիշես» հոդվածին։ |