Գոգոլի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոգոլի փողոց (այլ կիրառումներ)

Գոգոլի փողոց (ռուս.՝ Улица Гоголя), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի (1809-1852) պատվին։ Սկիզբ է առնում Նեկրասովի փողոցից և ավարտվում Կունդրյուչյա գետի ափից քիչ հեռու։ Երկարությունը 280 մետր է։

Գոգոլի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն280 մետր
Անվանվել էՆիկոլայ Գոգոլ
Փոստային ինդեքս346352

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Գոգոլի փողոցը սկսվում է Նեկրասովի փողոցից և ավարտվում Կունդրյուչյա գետի ափից քիչ հեռու։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 280 մետր է։ Փողոցում կա համարակալված 27 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 13, աջ կողմում (զույգ համարներ)` 14 շինություն։

Գոգոլի փողոցի փոստային դասիչն է՝ 346352։

Փողոցն անվանվել է ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի (1809-1852) պատվին։ Գոգոլի լավագույն ստեղծագործություններն են «Տարաս Բուլբա», «Մեռած հոգիներ» վեպերը, «Ռևիզորը», «Ամուսնություն» թատերգությունները, «Ցնորվածի հուշատետրը», «Պատմություն այն մասին, թե ինչպես Իվան Իվանովիչը գժտվեց Իվան Նիկիֆորովիչի հետ», «Դիմանկարը» և այլ պատմվածքներ։ Որպես քննադատական ռեալիզմի հիմնադիր, երգիծաբան, Գոգոլը ստեղծել է իր անկրկնելի ոճը, որտեղ ձուլվել են քնարականությունը, ռոմանտիկ ոգեշնչվածությունը և սուր երգիծանքը։ Նա հսկայական ազդեցություն է գործել ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային գրականության զարգացման վրա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3, էջեր 142-143».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել