Գնդիկներով ավազան (նաև չոր լողավազան, գնդակների փոս), կառույց՝ նախատեսված մանկական խաղերի և որոշ դեպքերում մանկական աշխատանքային թերապիայի համար[1], որը պլաստիկ գնդակներով լցված չոր լողավազան է։ Նման կառույցները սովորաբար տեղադրվում են մարդկանց մեծ կուտակումների վայրերում, օրինակ՝ խոշոր առևտրի կենտրոններում կամ մեծ ռեստորաններում, որպեսզի զբաղեցնեն երեխաներին, մինչ նրանց ծնողները գնումներ են կատարում կամ զբաղվում են այլ գործերով։ Նման լողավազանում խաղերը կարող են ներառել ինչպես դրա ներսում գնդիկներով խաղերը, այնպես էլ, օրինակ, դրանց մեջ ցատկելը կամ սահելով իջնելը։

Գնդակներով լողավազանի խորությունը, որպես կանոն, մեկ երրորդից մինչև կես մետր է, երկարությունը և լայնությունը կարող են լինել կես մետրից մինչև մի քանի մետր, թեև կան շատ ավելի մեծ լողավազաններ։ Գնդակների տրամագիծը սովորաբար 7-8 սմ է, նրանց թիվը մեկ լողավազանում տատանվում է մեկից մինչև մի քանի հազար։

Լողավազանի պատերը սովորաբար կազմված են փափուկ նյութերի բարակ շերտերից, որոնք ներկված են տարբեր գույներով։ Յուրաքանչյուր գնդակը լողավազանում, որպես կանոն, ունեն որոշակի գույն, բայց ֆգնդակները գրեթե միշտ երկու, իսկ ավելի հաճախ՝ մինչև վեց կամ յոթ գույն ունեն, հաճախ նրանք համապատասխանում են ծիածանի գույներին։ Գնդակները սովորաբար սնամեջ են, պատրաստված բարակ և թեթև պլաստիկից, ինչը նվազեցնում է գնդակներով ծածկված երեխաների խեղդվելու հավանականությունը։

Հայտնի են դեպքեր, երբ գնդակներով լողավազաններն օգտագործվում են որպես աշխատաթերապիայի տարրեր աուտիստական սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների համար։ Ենթադրվում է, որ նման լողավազաններում խաղերը օգնում են բարելավել նրանց զգայական ինտեգրումը, շոշափումը և տրամադրությունը[2]։

Աշխարհում առաջին գնդակներով լողավազանը տեղադրվել է 1976 թվականին ԱՄՆ Սան Դիեգոյի Sea World օվկիանարիումում։ Նախագծի հեղինակը եղել է Էրիկ Մակմիլանը[3]։

Ավստրալիայում նման լողավազանների համար գոյություն ունեն անվտանգ շահագործման հատուկ կանոններ[4]; Գնդակներով լողավազանները քննադատության են ենթարկվում որոշ բժիշկների կողմից, որոնք դրանք վտանգավոր են համարում խեղդամահության միջոցով երեխաների զոհվելու վտանգի[5], գնդակների միջոցով բակտերիաների փոխանցման[6], վնասվածքներ ստանալու բարձր հավանականության[7][8] և այլ պատճառներով։

ԱՄՆ-ում գնդակներով լողավազանները մի քանի «սարսափելի» քաղաքային լեգենդների օբյեկտ են, որոնց համաձայն՝ դրանցում իբր հանդիպում են թունավոր օձեր[9] կամ թունավորված բժշկական ասեղներ, սակայն իրականում նման դեպքեր չեն արձանագրվել[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пьяные драки Виктории Фёдоровой». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. «ריפוי בעיסוק לילדים עם קשיים בויסות חושי מאת: מערכת בטיפולנט 30/05/2012». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. «Dreams for North America 1968-1988». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. Safety Fact Sheet for Ball Pits
  5. «J Allergy Clin Immunol. 2001 Aug;108(2):298-300. Severe anaphylaxis induced by latex as a contaminant of plastic balls in play pits. Fiocchi A, Restani P, Ballabio C, Bouygue GR, Serra A, Travaini M, Terracciano L.». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. «Pediatr Nurs. 1999 Mar-Apr;25(2):151-5. Are ball pits the playground for potentially harmful bacteria? Davis SG, Corbitt AM, Everton VM, Grano CA, Kiefner PA, Wilson AS, Gray M.». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. Special Study: Injuries and Deaths Associated with Children’s Playground Equipment Deborah K. Tinsworth et Joyce E. McDonald, Consumer Product Safety Commission, April 2001 Արխիվացված 2013-01-08 Wayback Machine
  8. «האם קפצה לבריכת כדורים, נפצעה ותפוצה». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. «Urban Legends and Folklore: Snakes in the Ball Pit». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. «Urban Legends and Folklore: The Needle in the Ball Pit». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.