Գնդասարի լեռներ
Գնդասարի լեռներ, լեռներ Վարդենիսի լեռների արևմտյան հատվածը՝ Գնդասար գագաթից մինչև Վարդենյաց լեռնանցքը։ Ամենաբարձր լեռը Մկնասարն[1] է՝ 2947 մ, երկարությունը 16 կմ։ Հարավային լանջերը զառիթափ են։ Լանջերին տարածվում են լեռնամարգագետնային տափաստաններ[2][3]։
Գնդասարի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Լեռնաշղթա | Վարդենիսի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2947 մետր |
Երկարություն | 16 կմ |
Մեծագույն գագաթ | Մկնասար |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի լեռները և դրանց բարձր գագաթները
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 32 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 956 — 992 էջ։