Գնդային սեկտոր, երկրաչափական մարմին, որն առաջանում է սեկտորն իր շառավիղներից մեկի (I սեռի գնդային սեկտոր ) կամ սեկտորի աղեղը չհատող առանցքի (II սեռի գնդային սեկտոր) շուրջը պտտելուց։ Գնդային սեկտորի ծավալը և լրիվ մակերևույթը համապատասխանաբար որոշվում են , (I սեռի գնդային սեկտոր), (II սեռի գնդային սեկտոր) բանաձևերով, որտեղ R-ը սեկտորի շառավիղն է, հ-ը՝ սեկտորի աղեղը ձգող լարի պրոյեկցիան պտտման առանցքի վրա, a-ն և b-ն՝ լարի ծայրակետերի հեռավորությունները պտտման առանցքից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 138 CC-BY-SA-icon-80x15.png