Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյունեյ (այլ կիրառումներ)

Գյունեյ, լեռնաճյուղ Կարսի սարահարթում։ Ձգվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Տեկորի աջ օժանդակի երկայնքով՝ արևելքից արևմուտք ուղղությամբ։ Ամենաբարձր գագաթը գտնվում է Նախիջևան գյուղից 2-3 կմ հյուսիս-արևմուտք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 952 — 992 էջ։