Գյումրու տրիկոտաժի ֆաբրիկա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գյումրու տրիկոտաժի ֆաբրիկա, խորհրդային և մասնակիորեն՝ հետխորհրդային թեթև արդյունաբերության ձեռնարկություն ՀՀ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում (նախկինում՝ Լենինական)։
Հիմնադրվել է 1958 թվականին՝ առանձնացվելով գուլպա-տրիկոտաժի ֆաբրիկայից։ Այդ շրջանում ունեցել է գործող և կարող տեղամասեր։ 1965 թվականին և 1977 թվականին Գյումրու տրիկոտաժի ֆաբրիկան վերակառուցվել է։ Շարք են մտել հենքագործվածքային, ներկման-վերամշակման, գործող և կարող նոր արտադրամասեր և լաբորատորիաներ, մեքենահաշվային կայան։
1977 թվականի դրությամբ Ֆաբրիկան թողարկել է 12 միլիոն հատ տրիկոտաժե սպիտակեղեն՝ 16 միլիոն ԽՍՀՄ ռուբլի արժողությամբ։ Արտադրանքի 9 տեսակներ ունեցել են որակի պետական նշան։
1980 թվականի դրությամբ Գյումրու տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրանքի զգալի մասն իրացվում էր Խորհրդային Միության տարբեր շրջաններում, առաքվում էր Մոնղոլիա։ Ֆաբրիկայի մի քանի տասնյակ տրիկոտաժագործներ պարգևատրվել են ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։
Գյումրու տրիկոտաժի ֆաբրիկաի օգնությամբ ստեղծվել են Սպիտակի (1965 թվականից) և Արթիկի (1970 թվականից) տրիկոտաժի ֆաբրիկաները։
2013 թվականի դրությամբ գործարանը գործում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 556)։ |