Գյումուշ (Գյումուշի գավառ)

Գյումուշ, գյուղ (ավան, գյուղաքաղաք, քաղաք) պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Գյումուշի գավառակում[1]։ Գտնվում էր Մարզվան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, Հաջի քյոյ դաշտի հարավային կողմի բլուրների ստորտներում, Գյումուշ մադեն արծաթահանքերի մոտ։ Գյուղից 3-4 կմ հեռու գտնվում է Հաջի քյոյ գյուղը։ Գյումուշին համարյա կից է եղել Կարաքյոյ գյուղը։

Գյուղ
Գյումուշ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակԳյումուշի գավառակ
Այլ անվանումներԳյումիշ Հաջի քյոյ, Գյումյուշ, Գյումյուշ Հաջի քյոյ, Գյումուշ Հաջի գյուղ, Գյումուշ Հաջի քյոյ, Կյումիշ Հաճի քյոյ, Կյումյուշ, Կյումյուշ Հաճի գեղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Եղել է հին գյուղաքաղաք։ Հայտնի է եղել հռոմեկան տիրապետության ժամանակներից՝ իր բարձրորակ արծաթահանքերի և արհեստանոցների շնորհիվ։ Բնակավայրը նաև հիշատակվում է որպես քաղաք։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 107 հայ, 1800 հույն և 2200 այլազգի բնակիչ։ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին Գյումուշ և Կարաքյոյ գյուղերը միասին ունեին 10 000 բնակիչ, որից 4800-ը՝ հայեր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյումուշն ուներ եկեղեցի, վանք (մենաստան)-ուխտատեղի։

Կրթություն խմբագրել

Բնակավայրում գործում էր 2 հայկական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 914

Աղբյուրներ խմբագրել