«Գյուղատնտես», պատկերազարդ շաբաթաթերթ (1913 թվականից՝ երկշաբաթաթերթ)։ Թիֆլիսի Հայ գյուղատնտեսական ու տնայնագործական ընկերության հրատարակություն (1914 թվականից)։ Լույս է տեսել 1909 թվականին Թիֆլիսում։ Խմբագիր հրատարակիչներ՝ Ա․ Աթանասյան, Ա․ Մահակյան։

Հանդեսը տպագրել է հոդվածներ այգեգործության, անասնապահության, բամբակագործության, մեղվաբուծության, շերամապահության, գյուղատնտեսական մեքենաների, տնկիների ու սերմերի մասին, աջակցել գյուղատնտեսական դասընթացներին, հրատարակել «Գյուղատնտեսի գրադարան» մատենաշարը։

Հրապարակել է վիճակագրական տվյալներ (1913) Անդրկովկասում գործող ձեռնարկությունների մասին, կազմակերպել գյուղատնտեսական ապրանքների և ձեռարվեստի նմուշների թանգարան (1909)։ Հանդեսին կից հրատարակվել է «Նոր առող–ջապահիկ» երկշաբաթաթերթը (1912 թվականից)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 117