Գյուղական դետեկտիվ (ֆիլմ)

«Գյուղական դետեկտիվ» (ռուս.՝ «Деревенский детектив»), 1968 թվականի խորհրդային գեղարվեստական, կատակերգական դետեկտիվ, որը նկարահանել է ռեժիսոր Իվան Լուկինսկին Վիլ Լիպատովի համանուն պատմվածքի հիման վրա։ Գյուղաբնակ ոստիկան Անիսկինի մասին պատմող եռապատումի առաջին ֆիլմն է[1][2]։

Գյուղական դետեկտիվ
ռուս.՝ Деревенский детектив
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմիստիկ ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻվան Լուկինսկի
Սցենարի հեղինակՎիլ Լիպատով
ԴերակատարներՄիխայիլ Ժարով, Տատյանա Պելտցեր, Նատալյա Սայկո, Իրինա Զարուբինա, Գեորգի Սլաբինյակ, Նիկոլայ Մալիկով, Լիդիա Սմիրնովա, Ռոման Տկաչուկ, Անատոլի Իգնատև, Նիկոլայ Սկորոբոգատով, Գեորգի Օբոլենսկի, Յուրի Սմիրնով, Վլադիմիր Պիցեկ, Վլադիսլավ Բալանդին, Անատոլի Կուբացկի և Ալեքսանդրա Խարիտոնովա
ՕպերատորԻգոր Կլեբանով և Վլադիմիր Ռապոպորտ
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն81 րոպե
ՀաջորդQ4066390?
IMDbID 0064224

Սյուժե խմբագրել

Գյուղական ակումբի վարիչ Գենադի Նիկոլաևիչ Պազդնիկովից թանկարժեք ակորդեոն են գողացել։ 1948 թվականից ի վեր գյուղում տեղի ունեցած այդ ամենամեծ իրավախախտումը բացահայտելու գործն գյուղի տեղամասային ոստիկան Անիսկինի պարտականությունն է։ Հանցագործության վայրը զննելուց և ակումբի վարիչի հետ խոսելուց հետո տեղամասային տեսուչն իմանում է, որ գողությանը նոխորդող երեկոն նա անցկացրել է տեղի խանութի վաճառողուհի Եվդոկիա Պրոնինայի հետ։ Կասկածն ընկնում է վարիչի մրցակցի՝ Գրիգորի Ստորոժևոյի վրա, որովհետև նա նույնպես փորձում էր արժանանալ վաճառողուհու սիրուն։ Անիսկինը զրուցում է է Գրիգորիի և Եվդոկիայի հետ, բայց չի շտապում եզրակացություններ անել։ Նույն օրը երեկոյան Անիսկինը ակումբի մոտ հանդիպում է տեղացի կռվարարներ Պանկով եղբայրներին։ Անիսկինն ու Պազդնիկովը գիշերը մնում են գյուղի ծայրամասում՝ քննչական փորձի համար։ Ոստիկանը ճիշտ է ենթադրել, որ գողը չի դիմանա և կփորձի գործիքը։ Այդպես նա հասկանում է, թե մոտավորապես որտեղ են գողերը թաքցրել գողոնը, և որ Ստորոժևոյը մեղավոր չէ։

Արդյունքում Անիսկինը կռահում է, որ ակորդեոնը «տարել են» Պանկով եղբայրները։ Նրանք փորձել են այնպես անել, որ կասկածի տակ ընկնի Ստորոժևոյը, որը մի քանի անգամ կոնֆլիկտ է ունեցել կարգազանցների հետ, քանի որ գիտեին, որ հենց նրա վրա առաջին հերթին կընկներ կասկածը։ Անիսկինը գործին ընթացք չի տալիս՝ նախազգուշացնելով եղբայրներին, որ եթե նրանք շարունակեն խուլիգանություն անել, նրանց կուղարկի դատարան։ Ճշմարտությունը նա հայտնում է միայն նրանց մորը՝ Պրասկովյա Պանկովային։ Մնացածին ոստիկանը պատմում է, որ գործիքը գտել է անտառում։ Միևնույն ժամանակ, Անիսկինին հաջողվում է փորձել կազմակերպել Պրոնինայի անձնական կյանքը։ Անիսկինը առերեսման է հրավիրում նրան և Ստորոժևոյին, որտեղից նրանք հեռանում են միասին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Միխայիլ Ժարով Ֆեոդոր Անիսկին տեղամասային լիազոր, ոստիկանության լեյտենանտ Ֆեոդոր Անիսկին
Իրինա Զարուբինա Պրասկովյա Պանկովա կթվորուհի Պրասկովյա Պանկովա
Տատյանա Պելտցեր Գլաֆիրա Լուկյանովնա Անիսկինի կինը Գլաֆիրա Լուկյանովնա
Լիդիա Սմիռնովա Եվդոկյա Միրոնովնա Պրոնինա գյուղի խանութի վաճառողուհի Եվդոկյա Միրոնովնա Պրոնինա
Ռոման Տկաչուկ Գենադի Նիկոլաևիչ Պազդնիկով ակումբի վարիչ Գենադի Նիկոլաևիչ Պազդնիկով
Անատոլի Իգնատև Գրիգորի Ստորոժևոյ Գրիգորի Ստորոժևոյ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Իրինա Մազուրուկ, Վիլ Լիպատով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Իվան Լուկինսկի
  • Գլխավոր օպերատոր՝ Վլադիմիր Ռապոպորտ
  • Բեմադրող նկարիչ՝ Սեմյոն Վելեդնիցկի
  • Կոմպոզիտոր՝ Անատոլի Լեպին
  • Օպերատորներ՝ Վ. Եգորով, Իգոր Կլեբանով, Անատոլի Բուրավչիկով

Մրցանակներ խմբագրել

  • 1970 — Մրցանակ լավագույն կատակերգական ֆիլմի համար Մինսկի համամիութենական կինոփառատոնում[3]

Հիշատակ խմբագրել

2016 թվականին Իսլանդիայի ափից 30 կմ հեռավորության վրա ձկնորսները գտել են կինոժապավենի չորս կոճ, որոնց վրա հայտնաբերվել է «Գյուղական դետեկտիվ» ֆիլմը[4]։ Ոգեշնչված այս գտածոյից՝ ամերիկացի ռեժիսոր Բիլ Մորիսոնը 2021 թվականին թողարկել է «The Village Detective: a song cycle» ֆիլմը, որը պատմում է Միխայիլ Ժարովի մասին[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Анискин и Фантомас
  2. И снова Анискин
  3. Кино: Энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 81.
  4. 4,0 4,1 «Исландские моряки выловили в море бобины с кинопленкой. На ней оказался милиционер Анискин (то есть советский фильм «Деревенский детектив»). Но это еще не конец истории!». meduza.io. meduza. 2021 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. The Village Detective: a song cycle(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն խմբագրել

  • Иванова Т. Добрый человек Анискин // Искусство кино. — 1969. — № 4. — С. 35—40.
  • Федь Н. Человек для людей // Искусство кино. — 1969. — № 7. — С. 57—68.

Արտաքին հղումներ խմբագրել