Գյուլթեն Աքըն
Գյուլթեն Աքըն (թուրքերեն՝ Gülten Akın, հունվարի 23, 1933, Յոզգաթ, Թուրքիա - նոյեմբերի 4, 2015[1], Անկարա, Թուրքիա), թուրք բանաստեղծ։
Գյուլթեն Աքըն թուրքերեն՝ Gülten Akın | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1933 |
Ծննդավայր | Յոզգաթ, Թուրքիա |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 2015[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Անկարա, Թուրքիա |
Գերեզման | Karşıyaka Cemetery |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և փաստաբան |
Լեզու | թուրքերեն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ և Beşiktaş Atatürk Anadolu Lisesi? |
Ժանրեր | պոեզիա |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Գյուլթեն Աքընը ծնվել է 1933 թվականին Յոզղատում։ Սովորել է Ստամբուլի Beşiktaş Atatürk Anadolu Lisesi ավագ դպրոցում։ 1955 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[2]։ 1956 թվականին ամուսնացել է Յաշար Ջանկոչակի հետ, ով զբաղեցրել է Թուրքիայի տարբեր նահանգային շրջանների մարզպետի պաշտոնը, հայտնի է եղել որպես «սոցիալիստական կառավարիչ[3], սպանվել է 2013 թվականին[3]։ Զույգն ունեցել է հինգ երեխա։ 1958-1972 թվականներին Գյուլթեն Աքընն ապրել է Անթալիայի տարբեր մարզերում, աշխատել որպես իրավաբան, ուսուցիչ։ 1972 թվականին Աքընն ընտանիքի հետ հաստատվել է Անկարայում, աշխատել Թուրքական լեզվաբանական ընկերությունում, եղել Թուրքիայի մշակույթի նախարարության խմբագրական կոլեգիայի անդամ[4]։ Գյուլթեն Աքընն աշխատել է վերստեղծել ազատ և ժողովրդավարական հասարակական կազմակերպությունները։ Հիմնադրել, ղեկավարել է նմանատիպ կազմակերպություններ Թուրքիայում, այդ թվում՝ Մարդու իրավունքների ասոցիացիան, Halkevleri (համայնքային կենտրոններ), լեզվի ասոցիացիան (Dil Derneği):
Բանաստեղծություններ խմբագրել
- Rüzgar Saati (Քամու ժամը) (1956)
- Kestim Kara Saçlarımı (Ես կտրել եմ իմ սև մազերը) (1960)
- Sığda (Ծանծաղուտում) (1964)
- Kırmızı Karanfil (Կարմիր մեխակ) (1971)
- Maraş'ın ve Ökkeş'in Destanı (Մարաշի և Օքքեշի դյուցազներգությունը) (1972)
- Ağıtlar ve Türküler (Հառաչանք և ներբողներ) (1976)
- Seyran Destanı (Սեյրանի դյուցազներգություն) (1979)
- İlahiler (Օրհներգերը) (1983)
- Sevda Kalıcıdır (Սերը հավերժ է) (1991)
- Sonra İşte Yaşlandım (Հետո այսպես ծերացա) (1995)
- Sessiz Arka Bahçeler (Թիկունքի լուռ այգիներ) (1998)
- Uzak Bir Kıyıda (Հեռավոր ափին) (2003)
Պարգևներ, մրցանակներ խմբագրել
- Վարլիք գրական մրցույթի 1-ին մրցանակ, 1955
- Թուրքական լեզվաբանական ընկերության մրցույթ, 1964
- Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության գեղարվեստական մրցույթի նվաճումների մրցանակ, 1972
- Yeditepe ամսագրի գրական մրցանակ, 1976
- Halil Kocagöz գրական մրցանակ, 1991
- Sedat Simavi գրականության մրցանակ, 1992
- Akdeniz Golden Orange գրական մրցանակ, 1999
- Dünya թերթի տարվա գիրք մրցանակ, 2003
- Erdal Öz Lրագրական մրցանակ, 2008
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.newsfultoncounty.com/life-style/news/0414145-turkeys-greatest-living-poet-gulten-akin-dies-at-82
- ↑ «Turkey bids farewell to its beloved poet Gülten Akın». TodaysZaman. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 3,0 3,1 «Sosyalist kaymakam hayatını kaybetti» (թուրքերեն). odatv.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ MK-Turkey.ru. «Знаменитая турецкая поэтесса Гюльтен Акын скончалась в возрасте 82 лет» (ռուսերեն). MK-Turkey.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- author page at Lyrikline.org, with audio, Turkish text, and translation into German.