Գյուլաթաղ (գետակ)

գետ Ադրբեջանում

Գյուլաթաղ կամ Կյուլաթաղ, գետ Կուրի ավազանում, Խաչեն գետի ձախակողմյան օժանդակը։ Սկիզբ է առնում Ղարաբաղի լեռնաշղթայի հյուսիսային հատվածի արևելյան լաջերից և հոսում է հարավ-արևմուտքից հյուսիս արևելք ուղղությամբ։ Գետահովիտն ամբողջությամբ անտառածածկ է։ Ակունքների շրջանում, նրա ձախ ձորալանջին է գտնվում համանուն գյուղը՝ Գյուլաթաղ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 935 — 992 էջ։