Գյոգջա, շլորենու վրացական սորտ, որը ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։ Մշակվում է հիմնականում Արարատյան դաշտավայրում և նրա նախալեռնային գոտում։

Նկարագրություն խմբագրել

Ծառն ուժեղաճ է, կլորավուն, խիտ պսակով։ Պտղաբերությունը տնկման 3-4-րդ տարուց։ Պտուղը՝ միջին մեծության՝ 20-30 գ, տափակ, կլորավուն, գագաթը տափակ է, թեթևակի հատած։ Մաշկը՝ բարակ, պինդ, պտղամսից չանջատվող, դեղնականաչավուն, մոմային փառի թույլ շերտով։ Պտղամիսը՝ կորիզից չանջատվող, միջին ամրության, դեղնականաչավուն, հյութալի, քաղցր, կորիզի մոտ՝ թթու, թույլ բուրմունքով, շատ համեղ։ Պտուղների հասունանում են հուլիսի 2-րդ կեսին։ Բերքատվությունը՝ 25 տ/հա և ավելի։ Լավագույն փոշոտիչը դեղին շլորն է։ Դիմացկուն է սնկային հիվանդությունների, ցրտի և երաշտի նկատմամբ։ Պտուղներն արժեքավոր են թարմ և խակ վիճակում օգտագործելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։