Գլոցման հաստոն, մետալուրգիայում, մետաղներն ու դրանց համաձուլվածքները գլոցման գրտնակների օգնությամբ ճնշմամբ մշակելու մեքենա կամ մեքենաների համակարգ։ Ջուլուկների կամ նախապատրաստուկների փոխադրում մինչև տաքացման վառարաններն ու հաստոնի գրտնակները, գլոցվող նյութի փոխանցումը մի տրամաչափից (գրտնակների միջև եղած բացվածքը) դեպի մյուսը, գլոցուկի եզրաշրջում, հովացում, ուղղում, կտրում, փաթթոցում, փոխադրում պատրաստի արտադրանքի պահեստ։ Աշխատանքային հանգույցը կազմված է հենոցից և նրա վրա մոնտաժված գլոցման աշխատանքային գրտնակներից, որոնք ձևափոխում (գլոցում) են մետաղը, հենարանային գրտնակներից, գրտնակների առանցքակալների հենարաններից, սեղմող մեխանիզմից, որը նախատեսված է գրտնակների միջև եղած հեռավորությունը (բացակը) փոփոխելու համար։ Օժանդակ սարքավորում են տարբեր հարմարանքներն ու մեքենաները, որոնք նախատեսված են գլոցուկի հետագա մշակման (մկրատներ, սղոցներ, ուղղող, տեսականշող մեքենաներ և այլն), ինչպես նաև մետաղի տեղաշարժման (հոլովակուղիներ, մանիպուլյատորներ, եզրակիչներ, հրիչներ են) համար։ Գլոցման հաստոցները դասակարգվում են ըստ գլոցվածքային պրոֆիլի չափերի և ձևի։ Դրան համապատասխան գլոցման հաստոնները լինում են․ շրջասեղմիչ, այդ թվում՝ բյումինգներ և սլյաբինգներ, նախապատրաստուկային, տեսակավոր գլոցուկի, մետաղալարի գլոցման և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 102