Գլորիա Օլուշոլա Բամիլոյե (անգլ.՝ Gloria Olusola Bamiloye, փետրվարի 4, 1964(1964-02-04), Ilesa, Օսուն, Նիգերիա և Օսուն, Նիգերիա), նիգերիացի ժամանակակից թատերագիր, կինոդերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր[1]։ Mount Zion Drama Ministry ուխտի համահիմնադիրն է[2]։

Գլորիա Բամիլոյե
անգլ.՝ Gloria Olusola Bamiloye
Ծնվել էփետրվարի 4, 1964(1964-02-04) (60 տարեկան)
ԾննդավայրIlesa, Օսուն, Նիգերիա կամ Օսուն, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտացումդերասանուհի, կինոռեժիսոր, դրամատուրգ, կինոպրոդյուսեր և evangelist
ԱմուսինMike Bamiloye?
IMDbID ID 2551715

Կենսագրություն խմբագրել

Գլորիա Օլուշոլա Բամիլոյեն ծնվել է Նիգերիայի հարավարևմտյան մասում գտնվող Օշուն նահանգի Իլեշա քաղաքում։ Սովորել է Իպետումոդու քաղաքի Divisional Teachers Training College-ում՝ պատրաստվելով դառնալ ուսուցչուհի[3]։ 1985 թվականի օգոստոսի 5-ին ամուսնու՝ Մայք Բամիլոյեի հետ հիմնադրել է Zion Drama Ministry ուխտը։ Դերակատարումներով հանդես է եկել նիգերիական մի շարք կինոնկարներում, դրսևորել է նաև կինոռեժիսորի ձիրք և ինքը ևս մի քանի ֆիլմ է նկարահանել[4]։ Բացի այդ, իր ուժերը փորձել է գրականության ասպարեզում և 2002 թվականին լույս է ընծայել իր հեղինակած «The Anxiety of Single Sisters» գիրքը[5]։

Հատընտիր ֆիլմագրություն խմբագրել

  • The Haunting Shadows 1 (2005)
  • The Haunting Shadows 2 (2005)
  • The Haunting Shadows 3 ( 2005),

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Johnson-Odesola,-Mike-Bamiloye-and-Gloria-Bamiloye». Daily Independent, Nigerian Newspaper. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  2. TOPE OLUKOLE. «I didn't reckon I'd marry Mike Bamiloye – Wife, Gloria». Newswatch Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  3. «I can't stop calling my husband Brother Mike –Gloria Bamiloye». The Punch - Nigeria's Most Widely Read Newspaper. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  4. YEMISI ADENIRAN. «Poverty made us eat corn three times a day Gloria Bamiloye - nigeriafilms.com». nigeriafilms.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  5. «The Anxiety of Single Sisters». google.co.za. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.