Գլոբալ ջրային համագործակցություն
«Գլոբալ ջրային համագործակցություն» (անգլ.` The Global Water Partnership, GWP), միջպետական կազմակերպություն, որը կոչված է խթանելու «Ջրային ռեուրսների համապարփակ կառավարման» (Integrated Water Resource Management, IWRM) ծրագիրը։
Գլոբալ ջրային համագործակցություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված է | 1996 |
Վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Կայք | gwp.org |
Global Water Partnership Վիքիպահեստում |
Ընկերության նպատակն է երկրագունդն անվտանգ ջրով ապահովելը։ Ընկերությունն առաջարկում է գործնական խորհրդատվություն ջրային ռեսուրսների որակյալ կառավարում իրականացնելու համար։ Այն հանդես է գալիս որպես բաց ցանց, որի հետ ազատորեն կարող են համագործակցել կառավարական հաստատությունները, ՄԱԿ-ի գործակալությունները, զարգացման բանկերը, գիտահետազոտական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, մասնավոր հատվածը և այլն[1]։
Հիմնադրվել է 1996 թվականին՝ Համաշխարհային բանկի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցմամբ (Սիդա)[2]։ Սկզբնապես գործելով «Սիդայի» ենթակայության տակ, միջազգային կանոնադրությամբ «Գլոբալ ջրային համագործակցությունը» 2002 թվականին փոխում է կարգավիճակը և վերածվում միջպետական կազմակերպության։
Կազմակերպության գրասենյակը գտնվում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռայնիկե, Վոլֆգանք Հ. (1999) «Այլ համաշխարհային ցանց։ Համաշխարհային հասարակական քաղաքական ցանցեր» «Արտաքին քաղաքականություն», № 117 էջեր 44-57, էջ 47
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.