Գլյուկոֆոն (անգլ.՝ tank drum), հարվածային գործիք, տոնային բազմաթերթ թմբուկ։ Եվրոպայում և Ամերիկայում այն հայտնի է որպես hapi drum, steel tongue drum, tank drum (սկզբում թմբուկը պատրաստել են գազով լցված բալոնից)։ Ունի կարգավորման մի շարք տեսակներ՝ մաժորային, մինորային, ինտեգրալային, պենտատոնային կապեր և տարբեր այլ ռեզոնատորներ։

Ութլեզվանի գլյուկոֆոն
260պկս
Առաջին սերնդի գլյուկոֆոնի հնչողությունը (ուռուցիկ ձև, 22սմ տրամագիծ)

Գլյուկոֆոնի առաջին տեսահոլովակները հայտնվել են 2005-2007 թվականներին, երբ հարվածային գործիքներ նվագող հայտնի Felle Vega-ն ներկայացրեց առաջին նախատիպը՝ «Tambiro» անվանմամբ։ Դա հասարակ բալոն էր՝ պրոպանով լցված, որի կողքերին առկա էին թերթիկանման կտրվածքներ։ Այնուհետև գործիքը սկսել են պատրաստել բալոնային հաստոցների վրա։

Գործիքը բաղկացած է երկու մասից(ափսեներից), որոնցից մեկի վրա տեղավորված են թմբուկի թերթիկները, իսկ մյուսի վրա ռեզոնատոր ճեղքերը։ Ամեն ափսե կարգավորվում է անհրաժեշտ ձևով՝ մաքուր և հարուստ հնչերանգների հնչողության համար։ Հնարավոր են տարբեր փոփոխություններ՝ հարվածային տարրերի երկրաչափական ձևի փոփոխություն, գործիքի ծավալի և կաղապարի հաստության փոփոխություն։ Գլյուկոֆոնի վրա նոտաները հաճախ դասավորված են այնպես, որ կեղծել անհնար է՝ նոտաների ցանկացած հաջորդականություն հարմոնիկ է հնչում[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ольга Сергева (2017 թ․ դեկտեմբերի 15). «Дело Мастера: космические глюкофоны Константина Губина». Живой Волгоград (Интернет Портал). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել