Գլխուղեղողնուղեղաբորբեր

Գլխուղեղողնուղեղաբորբեր, վարակիչ էնցեֆալոմիելիտներ (հունարեն՝ enkephalos` գլխուղեղ և հունարեն՝ myelos` ողնուղեղ), կենդանիների վիրուսային հիվանդություններ, որոնք բնորոշվում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ։ Ձիերի գլխուղեղողնուղեղաբորբ՝ վենեսուելյան, արևմտյան, արևելյան (ամերիկյան) գլխուղեղաբորբեր, ճապոնական գլխուղեղաբորբ, Արմտյան Նեղոսի գլխուղեղապատյանաբորբ, Մյուռեի հովտի գլխուղեղողնուղեղաբորբեր, որոնք կլինիկական դրսևորումներով միմյանցից գրեթե չեն տարբերվում (լուծանքներ, ցնցումներ, դեղնախտ, աղիների ֆունկցիայի խանգարումներ), ընթանում են սուր, հաճախ փոխանցվում են արյունածուծ միջատների (մոծակներ) միջոցով։ Բորնի հիվանդությունը (տեղաճարակային գլխուղեղողնուղեղաբորբ) ձիերի, ոչխարների, ճագարների դանդաղ սաստկացող վիրուսային այլասերող էնցեֆալոպաթիան է։ Թռչուների գլխուղեղողնուղեղաբորբերը ուղեկցվում են շարժումների համաձայնեցման խանխանգարումներով և կիսալուծանքներով, կենդանիների անկումով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։