«Գլխիվայր» (անգլ.՝ Head Over Heels), 2012 թվականի բրիտանական կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը Թիմոթի Ռեքարթն է։ 2013 թվականին մուլտֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում»» մրցանակի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում[3][4], ինչպես նաև արժանացել է «Էննի» մրցանակի որպես լավագույն ուսանողական ֆիլմ[5] և Cartoon d'Or մրցանակի որպես Եվրոպական լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ[6]։

Գլխիվայր
անգլ.՝ Head over Heels
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ[1], կինոկատակերգություն[1] և ռոմանտիկ ֆիլմ[1]
ՌեժիսորTimothy Reckart?
ՍցենարիստTimothy Reckart?
ՊրոդյուսերFodhla Cronin O'Reilly?
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ԸնկերությունNational Film and Television School?
Տևողություն11 րոպե
Թվականմայիսի 24, 2012[2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ

«Օսկարի» առաջադրվելուց հետո մուլտֆիլմը նույն մրցանակին առաջադրված մյուս 15 կարճամետրաժ մուլտֆիլմերի հետ միասին թողարկվել է կինոթատրոններում ShortsHD-ի կողմից[7][8]։

Սյուժե խմբագրել

Երկար տարիների համատեղ կյանքից հետո ամուսիններ Ուոլթերն ու Մեջն օտարանում են միմյանցից։ Ամուսինն ապրում է հատակին, իսկ կինը՝ առաստաղին։ Նրանք զուգահեռ կյանք են վարում նույն տանը՝ առանց խոսելու միմյանց հետ։ Մի օր Ուոլթերը, ինչ-որ բան փնտրելով իր գործիքների մեջ, գտնում է Մեջի հարսանեկան կոշիկները և որոշում դրանք վերանորոգել նրան նվիրելու համար, բայց Մեջը մերժում է այն և դուրս է գալիս հավասարակշռությունից։ Զույգը պետք է գտնի մի ճանապարհ, որպեսզի վերադարձնեն իրենց նախկին ամուսնական կյանքն և ապրեն միասին։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Նայջել Էնթոնի – Ուոլթեր
  • Ռութ Ռայա Մաքքաուլ – Մեջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Academy Awards Database: Head over Heels». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  4. «Head over Heels». Oscars.go.com.
  5. «40th Annual Annie Awards». Annie Awards.org. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  6. «Cartoon d'or award for best short film animation». Euronews. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  7. «Oscar Nominated Short Films 2013». The New York Times. 2013.
  8. Holden, Stephen (2013 թ․ փետրվարի 1). «Far From Epic Length, but on the Shortlist for Oscar Glory». The New York Times.

Արտաքին հղումներ խմբագրել