Գլխավոր ավտոկայան (Դոնի Ռոստով)
Գլխավոր ավտոկայան (ռուս.՝ Главный автовокзал), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի երկու ավտոկայաններից մեկը[1], որը գտնվում է Լենինյան շրջանում։ Սպասարկում է մերձքաղաքային, միջքաղաքային, միջշրջանային և միջազգային ուղերթներ։ Կառուցվել է 1980 թվականին ՌԽՖՍՀ ավտոտրանսպորտի նախարարության ավտոտրանսպորտային կառույցների նախագծման պետական ինստիտուտի Ռոստովի մասնաճյուղի անհատական նախագծով։ Առանձնահատկությունը նրա բազմանշանակալիությունն է. մեկ համակառույցում միավորված են բուն ավտոկայանը և հյուրանոց։
Տեսակ | ավտոկայան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Բացված | 1978 |
Դիրք խմբագրել
Գլխավոր հատակագծի և քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագծի համաձայն` ավտոկայանը գտնվում է երկաթուղային կայարանների և քաղաքի սահմաններից դուրս տանող մայրուղիների անմիջական հարևանությամբ։
Ճարտարապետություն խմբագրել
Համալիրի ծավալանախագծային հորինվածքը կանխորոշված է շինարարական հրապարակի յուրահատկություններով` նրա ձևով, քաղաքային կառուցապատման համակարգում գտնվելու վայրով և քաղաքային տրանսպորտի ձևավորված երթուղիներով։ Համակառույցի շինությունները գործառական առումով բաժանվում են իրար հակադրվող երեք ծավալի։ Բուն ավտոկայանը վեցանկյունաձև հատակագծով երկհարկանի շինություն է, որը ներգծված է 63 մ կողմերով հավասարակողմ եռանկյան մեջ, և որի ճակատներն ուղղված են դեպի երկու փողոցները և գլխավոր երկաթուղային կայարանին[2]։
Ավտոկայանի համակառույցի բարձրահարկ` 12-հարկանի մասը բաղկացած է կառուցվածքորեն միմյանց հետ կապված ուղղանկյունանիստներից, որոնք շեղված են 9 մետրով և կազմում են ուղիղ անկյուններով բազմանկյուն։ Երկհարկանի և բարձրահարկ մասերի միջև կառուցված է տրանսպորտային-արշավային ձեռնարկության մեկհարկանի շինությունը[2]։
Նախագծի գլխավոր ինժեներն է Լ. Ի. Բերգելսոնը, ճարտարապետները՝ Գ. Ա. Գրիգորևը, Ե. Ի. Միրոնովը։
Հասցե խմբագրել
- 344082, Ռուսաստան, ք. Դոնի Ռոստով, Սիվերսի փողոց, 1։ Տեղեկատու` +7(863) 303-21-12[1]