Գիտության գլոբուս

պարբերական

«Գիտության գլոբուս», գիտական հանդես (տարեգիրք)։ Ռուսաստանի բնական գիտությունների և Բնության ու հասարակության մասին գիտւթյունների միջազգային ակադեմիաների հայկական մասնաճյուղերի պաշտոնական հրատարակություն։

Գիտության գլոբուս
Տեսակպարբերական
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է2001
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2001 թվականից Երևանում՝ ռուսերեն։ Հիմ­նադիր և գլխավոր խմբագիր՝ Ռաֆայել Մելիք-Օհանջանյան, խմբագիր և գլխավոր խորհրդատու՝ Տ. Գոինո (Ճապոնիայի ակադեմիայի պատվավոր նախագահ), խմբագիր՝ Վիլեն Մնացականյան։

Տպագրում է գիտության տարբեր ճյուղերին և միջազգային հիմ­նախնդիրներին վերաբերող գիտական հոդվածներ (հայերեն և անգլերեն ամփոփում­ներով), ներկայացնում է համաշխարհային գիտության կարևոր նորությունները, լուսաբանում է հայկական մասնաճյուղերի աշխատանքը, անդրադառնում է նաև հոգևոր, մշակութային, մարզական ոլորտներին, միջազգային անցուդարձին։

Հանդեսը տարածվում է նաև Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և այլ երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։