Գիտարտադրական միավորում

Գիտարտադրական միավորում (ռուս.՝ Научно-производственное объединение), նախկին Խորհրդային Միությունում և դրա իրավահաջորդ պետություններում, ներառյալ Ռուսաստանում և այլ միութենական հանրապետություններում, գիտական հետազոտություն արտադրության համագործակցության ձև, որի նպատակն է գիտության և տեխնիկայի նորագույն ձեռքբերումների օգտագործմամբ արագացնել գիտատեխնիկական առաջընթացը, ստեղծել և տեսության մեջ ներդնել նոր մեքենաներ, սարքեր, նյութեր, տեխնոլոգիական գործընթացներ։

Գիտարտադրական միավորուման կանոնադրությունը հաստատվել էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից՝ 1976 թվականի հունվարին։ Միավորման կազմակերպման գործում հաշվի էին առնվում ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքի մասնագիտացումը, գիտատեխնիկական կապերը, տերիտորիալ սկզբունքը, ֆունկցիաների կենտրոնացումը, այն հաշվով, որ բարձրացվեր յուրաքանչյուրի գործունեության արդյունավետությունը։ Գիտարտադրական միավորումում ստեղծվում էին միավորման զարգացման, նյութական խրախուսման, սոցիալ-մշակութային միջոցառումների ու բնակարանային շինարարության, ամորտիզացիոն հատկացումների, նոր տեխնիկայի ստեղծման, ներդրման, խթանման և այլ ֆոնդեր։ Միացորման կազմի մեջ էին մտնում գիտահետազոտական, կոնստրուկտորական, նախագծային-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական կազմակերպություններ, գործարաններ (ֆաբրիկաներ) և այլ ձեռնարկություններ՝ կախված միավորման առջև դրված խնդիրներից։ Կազմում ընդգրկված առանձին կառուցվածքային միավորները դադարում են իրավական անձ լինելուց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 75