Գիշերն Ուկրաինայում

Արխիպ Կուինջիի նկար

«Գիշերն Ուկրաինայում» (ռուս.՝ Вечер на Украине), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի նկարը, որը վրձնել է 1878 թվականին (և մասամբ վերամշակվել է 1901 թվականին)։ Նկարը հանդիսանում է ռուսական պետական թանգարանի հավաքածուի մի մասը։ Նկարի չափսը՝ 81 × 163 սմ։

Գիշերն Ուկրաինայում
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1878
բարձրություն81 սանտիմետր
լայնություն163 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

«Գիշերը Ուկրաինայում» նկարը (վերնագրված «Երեկո») առաջին անգամ ցուցադրվել է 1878 թվականին, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 6-րդ ցուցահանդեսի ժամանակ նկարչի մեկ այլ նկարի՝ «Անտառ» հետ միասին[1]։

Նկարի վրա պատկերված է խուտոր, որը լուսավորված է հարավային մայրամուտի ցոլքով։ Նկարի կառուցվածքը հիշեցնում է Կուինջիի ավելի վաղ վրձնած կտավնեից մեկը՝ «Ուկրաինական գիշեր» (1876 թվական), որտեղ խրճիթը լուսավորված է ոչ թե լուսնի լույսով, այլ արևի ճառագայթներով, որն ընդգծվում է վառ բոսորագույնի օգտագործմամբ։ Ինչպես այդ ժամանակաշրջանի մյուս կտավներում, Կուինջիի աշխատանքի հիմնական ուժը լուսավորության, լույսի խաղի և ստվերի գաղտնիքների բացահայտումն է[2]։

Գնահատականներ խմբագրել

Արվեստաբան Վլադիմիր Պետրովը Արխիպ Կուինջիի ծննդյան 150-ամյակին նվիրված հոդվածում գրել է.

  Օտար «վառվռունություն», նա խտացնում է և ամփոփում է երանգները, ուժեղացնում իր աշխատանքների «լուսաուժը» , օգտագործելով տեխնոլոգիական նորամուծություններ կապելով դիտողներին լույսի իրական կյանքի հետ։ Այսպիսի ձգտումները մարմնավորված են Կուինջիի «Գիշերը Ուկրաինայում» նկարում (1878 թվական)[3]։  

Արխիպ Կուինջինի արվեստի մասին հոդվածում արվեստագետ Վիտալի Մանին նշում է.

  «Գիշերը Ուկրաինայում» կտավը թերևս Կուինջինի ստեղծագործական մեթոդի հատկանշական ստեղծագործություններից չէ։ Գույնը նկարին հաղորդում է կախարդված անշարժություն, արտասովոր հանգստություն՝ կարծես այլմոլորակային հատկություններ։ Ընդգծելու համար պայծառ լուսավորությունը նկարիչը հանել է դետալավորումը, որ Շիշկին մեթոդում հակասում է Կուինջիի մեթոդին և դարձել է առկա թեմաները հայտնաբերելու բանալին։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. М. П. Неведомский. «Архип Иванович Куинджи. Биография-характеристика, Куинджи и ТПХВ (часть 3)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.
  2. Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи (часть 3)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.
  3. Виталий Манин. «О творчестве Архипа Ивановича Куинджи» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել