Գիշերային հյուրը (ֆիլմ, 1958)

«Գիշերային հյուրը» (ռուս.՝ «Ночной гость»), 1958 թվականի խորհրդային սոցիալ-էթիկական կինոնվել, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Շրեդելը[2] «Լենֆիլմ» կինոստուդիայում Յուրի Նագիբինի համանուն պատմվածքի հիման վրա։

Գիշերային հյուրը
ռուս.՝ Ночной гость
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Շրեդել
Սցենարի հեղինակՅուրի Նագիբին
ԴերակատարներԻնոկենտի Սմոկտունովսկի և Անատոլի Պապանով[1]
ՕպերատորՎլադիմիր Բուրիկին
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն58 րոպե

Սյուժե խմբագրել

Գյուղական ընտանիքը, որն ապրում է լճի ափին, ընդունում է հյուրեր, որոնք ցանկանում են ձուկ որսալ և հանգստանալ գեղատեսիլ վայրում։ Տանտիրուհին՝ Յուլիան, երկու դուստր ունի։ Ավագը՝ Եկատերինան, ոչ այնքան վաղուց լքել է իր հարբեցող ամուսնուն, իսկ կրտսերը՝ Լյուբան, իր փեսացու Ֆեոդորի հետ պատրաստվում է մեկնել նոր յուրացվող տարածքներ։ Նրանք բոլորը բացսիրտ մարդիկ են, որոնք բարյացակամությամբ են վերաբերվում իրենց հյուրերին։

Տանը ապրող երկու վաղեմի բնակիչներին միանում է մայրաքաղաքից եկած սնոբ և ցինիկ էգոիստ Պալ Պալիչը։ Իր այդտեղ գտնվելու կարճ ժամանակահատվածում նա կարողանում է բոլորին իր դեմ տրամադրել և ոչնչացնել տան տերերի ընտանեկան իդիլիան։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Գիշերային հյուրը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  3. «Գիշերային հյուրը» ֆիլմը kinopoisk.ru կայքում