Գիլդիական դպրոցներ, տարրական դպրոցներ, որ ստեղծվել են XIII — XIV դարերում, Արևմտյան Եվրոպայի քաղաքներում, վաճառականների միավորման՝ գիլդիաների կողմից։ Մինչ այդ գոյություն ունեցող եկեղեցական դպրոցները, որտեղ գլխավոր ուշադրությունը դարձվում էր դավանաբանության և եկեղեցական երաժշտության դասավանդմանը, չէին բավարարում ձևավորվող վաճառականությանը։ Գիլդիական դպրոցներում կարևոր տեղ էր հատկացված մայրենի լեզվի և թվաբանության դասավանդմանը, որոշ բարձր տիպի գիլդիական դպրոցներում անցնում էին նաև քերականություն, երկրաչափություն, ճարտասանության տարրեր։ Գիլդիական դպրոցները վճարովի էին, սովորում էին ունևորների երեխաները։ XV—XVI դարերում, գիլդիաների թուլացումից հետո, գիլդիական դպրոցներն անցան քաղաքային վարչությունների տնօրինությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 67