«Գերության մեջ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Գերության մեջ
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1916
Հայերեն հրատ.Համբավաբեր
ՎիքիդարանԳերության մեջ

Պատմություն խմբագրել

Բանաստեղծության գրվելու տարեթիվն ցայսօր ստույգ հայտնի չէ։

Բանաստեղծության մեկ սևագիր-ինքնագիր պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 75)[1]։

Ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1916 թվականի ապրիլի 10-ին «Համբավաբեր» (№16) շաբաթաթերթում՝ «Նմանություն» ենթավերնագրով, այնուհետև` 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 183)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Համբավաբեր» շաբաթաթերթից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 633–634.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Գերության մեջ