Գերերևակայություն (անգլ.՝ Maladaptive daydreaming կամ excessive daydreaming), հոգեբանական հասկացույթ՝ առաջին անգամ ներկայացված Eli Somer֊ի կողմից[1], որպեսզի նկարագրի բազմակողմանի երևակայության դրսևորումը, որը տվյալ պահին փոխարինում է մարդկային շփումը և/կամ խանգարում է կրթական, միջանձնային կամ մասնագիտական գործունեությանը։ Այն կարող է առնչություն ունենալ մանկության ժամանակ հուզական արհամարհանքի կամ վիրավորանքի հետ, որն էլ զոհերին մղում է կտրվել սպառնալի աշխարհից և իրենց նյութական գոյից[2]։ Որպես բուժում օգտագործվում է դեղերի escitalopram (մեկ հաբ բարձրացող) և amitriptyline (մեկ հաբ յուրաքանչյուր 8 ժամում)։

Հայտնի գործառույթներ

խմբագրել

Գերերևակայության հայտնի գործառույթները ներառում են սթրեսից և ցավից ձերբազատումը՝ տրամադրության բարձրացման և երազանքների իրականացման մտապատրանքների միջոցով, ընկերակցությունը, մտերմությունը և հանգստությունը[1]։

«Բոլոր սուբյեկտները [անձինք] պնդել են, որ իրենց մտապատրանքների կարևոր գործառույթը կրկնակի է․ [նախ] անջատումն ապրելու ցավից և [հետո] դժբախտության մոգական փախակերպումը ցանկալի իրադաձությունների»։

Ախտանիշները

խմբագրել

Չնայած նրան, որ կան գերերևակայության բազմաթիվ բնորոշ ախտանիշներ, այս խանգարումը տանողները պարտադիր չէ անխուսափելիորեն ունեն դրանք բոլորը։

Հաճախ գերերևակայողներն ունենում են «դրդիչներ», որոնք սկիզբ են տալիս իրենց մտապատրանքներին։ Հաճախ հանդիպող դրդիչներից են գրքերը, ֆիլմերը և երաժշտությունը։ Գերերազողները հնարավոր է, որ նաև ունենան դժվարություններ անկողնուց վեր կենալուց կամ քնելուց առաջ մտապատկերներ ունենալու պատճառով։ Հաճախ, երբ գերերազողները երազում են, նրանք կարող են շշնջալ, խոսել, դեմքի տարբեր արտահայտություններ ընդունել կամ կատարել ինչ-որ կրկնվող բնույթի շարժում։

Գերերազողները կարող են ժամեր անցկացնել երազելով։ Նրանք կարող են ունենալ մանրամասնորեն մտածված պատրանքներ իրենց մտքում, որոնք հաճախ համեմատելի են լինում ամբողջական վեպի կամ ֆիլմի հետ։ Շատերը ունենում են ավելին քան մեկ մտապատրանք՝ յուրաքանչյուրն իր առանձին կերպարներով, շրջապատող միջավայրով, սյուժեով և այլն։ Գերերևակայողները, հնարավոր է, նաև հուզականորեն կապվեն իրենց մտացածին կերպարների հետ, չնայած այն հանգամանքին, որ նրանք գիտեն, որ կերպարներն իրական չեն[3]։

Պարբերական թեմաներ

խմբագրել

Պարբերականորոն կրկնվող թեմանից կարող են լինել[1].

  • Իդեալականացված եսը,
  • Բռնությունը,
  • Ուժը և իշխանությունը,
  • Գերությունը,
  • Փրկությունը և ազատումը,
  • Սեռական գրգռումը։

Լուսբանումը ԶԼՄ-ներում

խմբագրել

Չնայած այն պաշտոնապես չի ճանաչվել խանգարում կամ ախտավիճակ, գերերևակայությունն արժանացել է որոշակի ուշադրության լրատվամիջոցների կողմից[4][5][6]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Somer, Eli. «Maladaptive Daydreaming: A Qualitative Inquiry». Journal of Contemporary Psychotherapy. Journal of Contemporary Psychotherapy. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
  2. Ardino, Vittoria (ed.). Post-Traumatic Syndromes in Childhood and Adolescence. Chichester, West Sussex, UK: Wiley-Blackwell. էջ 162. ISBN 978-0-470-66929-7.
  3. "Maladaptive Daydreaming- What Is It?" -Medical Daily
  4. The Atlantic featured an article on Maladaptive Daydreaming. "When Daydreaming Replaces Real Life Should elaborate fantasies be considered a psychiatric disorder?" (April 2015)
  5. CBC Radio's The Current featured an episode on the subject called "Maladaptive daydreaming, a debilitating condition with no escape" (June 2015)
  6. Living in an Imaginary World. Scientific American (January 2014)