Գետաղազ, գյուղ Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում[1][2]։ Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 30 կմ հարավ, դեպի Ենիխան տանող ճանապարհի վրա, ճանապարհի ձախ կողմում, Արդովա կոչվող դաշտում։

Գյուղ
Գետաղազ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառԵվդոկիայի գավառ
Այլ անվանումներԳետախազ, Կետաղազ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ60100
Գետաղազ (Աշխարհ)##
Գետաղազ (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Ըստ հաողորդագրությունների գյուղը կառուցված է բյուզանդական տիրապետության ժամանակների Վերսիա քաղաքի ավերակների տեղում։

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 308 (30 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գետաղազն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի, որը կառուցված էր 1264 թվականին և վերանորոգված 1840-ական թվականներին Հակոբ Եպիսկոպոս Սերոբյանի նախաձեռնությամբ։ Գյուղի շրջակայքում կան հին կառույցների հետքեր[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 843

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 389