Գեորգի V-ի դատաստանագիրք

Գեորգի V-ի դատաստանագիրք, օրենքների ժողովածու (վրաց.՝ «Ձեգլիս դադեբա») Վրաստանում։ Կազմվել է թագավոր Գեորգի V-ի օրոք (1314-1346)։ Նպատակն էր զարգացած ֆեոդալական հարաբերությունները լեռնականների մեջ ամրապընդել, նրանց համապետական օրենքներին ենթարկել։ Գեորգի V-ի դատաստանագիրքը պարունակել է քրեական, դատավարական, ինչպես նաև գրավի, առուծախի, փոխատվության, տոկսների մասին նորմեր։ Պատժի հիմնական միջոցը դրամական տուգանքն էր, առավելագույնը՝ արտաքսումը։ Որպես բացառություն թույլատրվել է տոհմական առանձին ինստիտուտների (օրինակ, արյան վրեժի) սահմանափակ կիրառումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 16