Գեորգի Սարգսյան
հայ տնտեսագետ
Գեորգի Սոսնիկի Սարգսյան (դեկտեմբերի 19, 1931[1]), խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972)։
Գեորգի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1931[1] (92 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Աշխատանքի ԳՀԻ[1] և ԽՄԿԿ[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան (1954)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր[1] (1931) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրել1954 թվականին ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության ինստիտուտը։ 1962-1972 թվականներին՝ Աշխատանքի ԳՀԻ-ի գիտաշխատող, 1972-1974 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրենի տեղակալ։ 1974 թվականից զբաղեցրել է կուսակցական պաշտոններ։ Ուսումնասիրությունները վերաբերում են սոցիալիզմի քաղաքատնտեսության, մասնավորապես՝ ժողովրդի բարեկեցության, իրական եկամուտների, ըստ աշխատանքի բաշխման, սպառման հասարակական ֆոնդերի պրոբլեմներին։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 221)։ |