Գեորգի Բազաև

ռուս ֆուտբոլիստ

Գեորգի Վասիլևիչ Բազաև (ռուս.՝ Георгий Васильевич Базаев, օգոստոսի 26, 1978(1978-08-26)[1], Ռուսթավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Գեորգի Բազաև
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 26, 1978(1978-08-26)[1] (45 տարեկան)
Ծննդավայր Ռուսթավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 174 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1984-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռուսթավի ՄՊՄԴ
1991-1996 Ռուսաստան Սպարտակ (Վլադիկավկազ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-1997 Ռուսաստան Սպարտակ (Անապա) 63 (18)
1998 Ռուսաստան Կուբան 30 (3)
1999 Ռուսաստան Վիտյազ (Ղրիմ) 28 (9)
2000-2001 Ռուսաստան Ավտոդոր 55 (8)
2001-2005 Ռուսաստան Ալանիա 119 (16)
2006-2008 Ռուսաստան Լուչ-Էներգիա 52 (9)
2008-2010 Ռուսաստան Ալանիա 39 (6)
2011 Ռուսաստան Լուչ-Էներգիա 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

 
Բազաևը «Լուչ-Էներգիայի» կազմում

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Ռուսթավ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում, 1991 թվականին ընդունվել է «Սպարտակ» (Վլադիկավկազ) ՕՌՄՄՊՄԴ։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1996 թվականին Անապայի «Սպարտակ» ակումբում՝ Իգոր Զազրոևի գլխավորությամբ[2]։ 1998 թվականին տեղափոխվել է «Կուբան»։ Մրցաշրջանի ավարտին հեռացել է ակումբից և տեղափոխվել է Ղրիմի «Վիտյազ» ակումբ։ 2000-2001 թվականներին խաղացել է «Ավտոդոր» ակումբում։ 2001 թվականի ամառվանից մինչև 2005 թվականը խաղացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Ալանիա» ակումբում։ 2006 թվականից մինչև 2008 թվականը խաղացել է «Լուչ-Էներգիա» ակումբում, որտեղ եղել է թիմի հիմնական խաղացողներից մեկը։ 2008 թվականի ամռանը, կապված որդու ծննդյան հետ, վերադարձել է ընտանիքի մոտ և տեղափոխվել «Ալանիա», որտեղ խաղացել է կրտսեր եղբոր՝ Ջամբուլադի հետ[3]։ 2011 թվականի հուլիսի 8-ին վերադարձել է «Լուչ-Էներգիա» ակումբ[4], որտեղ ավարտել է կարիերան։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 170 խաղ և խփել 20 գոլ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Առաջին դիվիզիոնի բրոնզե մեդալակիր – 2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Достойный сын именитого отца». Северная Осетия. 2008 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  3. Базаев покидает «Луч-Энергию»
  4. Второе пришествие Георгия Базаева в «Луч-Энергию»

Արտաքին հղումներ խմբագրել