Գեոսմին

քիմիական միացություն

Գեոսմինը օրգանական միացություն է, որն ունի վառ արտահայտված հողային համ և հոտ, որն արտադրվում է ակտինոբակտերիաների մի տեսակի կողմից, և սրանով է պայմանավորվում բազուկի հողային համը ինչպես նաև անձրևի ժամանակ առաջացող ուժեղ հոտը (պետրիքոր) որն ի հայտ է գալիս չոր եղանակից հետ, երբ անձրև է տեղում և հողային շերտը խառնվում է[2]։ Քիմիական տեսանկյունից այն բիցիկլիկ սպիրտ է, որը հանդիսանում է դեկալինի ածանցյալ։ Իր անվանումը ստացել է Հունարեն γεω- "երկիր" և ὀσμή "բույր" բառերի համադրումից։

Գեոսմին
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում(4S,4aS,8aR)-4,8a-Դիմեթիլ-1,2,3,4,5,6,7,8-օկտահիդրոնավթալին-4a-oլ
Ավանդական անվանումգեոսմին
Քիմիական բանաձևC₁₂H₂₂O
Մոլային զանգված3,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Ջերմային հատկություններ
Եռման ջերմաստիճան270 - 271 °C (543 - 544 K) °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար19700-21-1
PubChem29746
EINECS համար243-239-8
SMILESCC1CCCC2(C1(CCCC2)O)C
ЕС243-239-8
ChEBI27642
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ստացում խմբագրել

Գեոսմինը արտադրվում է գրամ-դրական բակտերիաներ Ստրեպտոմիցետների կողմից և արտազատվում է երբ դրանք ոչնչանում են. Այն բնակավայրերը, որտեղ ջրային պաշարները կախված են մակերեսային ջրերից, հաճախ կարող են նկատել տհաճ համ ունեցող ջրերի շրջաններ, որոնք պայմանավորվում են այդ բակտերիաների մեծաքանակ անկմամբ, և դրա հետևանքով ջրային պաշարների մեջ գեոսմինի մեծ քանակների արտազատմամբ։ Թթվային միջավայրում գեոսմինը քայքայվում է՝ առաջացնելով անհոտ միացություններ[3]։

Ազդեցություն խմբագրել

Մարդու քիթը ծայրահեղ զգայուն է գեոսմինի նկատմամբ, և կարող է ֆիքսել դրա անգամ 5 տրիլիոնի բաժին կոնցենտրացիան[4]։

Հղումներ խմբագրել

  1. 1,0 1,1 GEOSMIN
  2. The earth's perfume, Protein Spotlight, Issue 35, June 2003.
  3. Gerber, NN; Lechevalier, HA (November 1965). «Geosmin, an earthly-smelling substance isolated from actinomycetes». Applied microbiology. 13 (6): 935–8. PMC 1058374. PMID 5866039.
  4. Polak, E.H.; Provasi, J. (1992). «Odor sensitivity to geosmin enantiomers». Chemical Senses. 17: 23. doi:10.1093/chemse/17.1.23.

Այլ գրականություն խմբագրել