Գենադի Ալեքսանդրով (ռուս.՝ Геннадий Сергеевич Александров, ապրիլի 9, 1937(1937-04-09), Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կոմպոզիտոր[1], վեց սիմֆոնիաների, երկու բալետի և ավելի քան 20 ֆիլմերի երաժշտությունների հեղինակ[2][3]։

Գենադի Ալեքսանդրով
Ծնվել էապրիլի 9, 1937(1937-04-09) (87 տարեկան)
Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ

Կենսագրություն խմբագրել

1961 թվականին ավարտել է Սամարղանդի երաժշտական ուսումնարանի երաժշտավարաերգչախմբային բաժինը։

Աշխատել է Դուշանբեի Տ. Շևչենկոյի անվան մանկավարժական ինստիտուտի արվեստի ֆակուլտետի տեսական առարկաների բաժնում` որպես ավագ դասախոս։ Որպես կոմպոզիտոր հիմնական աշխատանքների շարքում են «Ոսկե եղջերու» բալետը (1969), «Խաղաղություն ներս մտնողին» կանտատան (երգչախմբի և նվագախմբի համար, 1964), երեք սիմֆոնիա նվագախմբի համար (1967, 1969 և 1971), «Երկրի վերածնունդ» սիմֆոնիկ բանաստեղծությունը (1971), բալետի շարերգը (1970), համերգ ռուբաբի և նվագախմբի համար (1971), լարային քառյակ (1963), շարերգ ակորդեոնիստների նվագախմբի համար (1967), շարերգ ժողովրդական գործիքների համար (1967), երաժշտություն թատրոնի և կինոյի, ռոմանսների համար[4]։ Նաև բազմաթիվ ստեղծագործություններ է գրել կրկեսի համար[5]։

Լավ հայտնի են Գենադի Ալեքսանդրովի երգերը «Շահերեզադեի նոր հեքիաթները» և «Ջուրան` որսորդը Մին-Արխարից» ֆիլմերից[2][6]։ 1991 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր` նկարահանելով «Փոքրիկ վրիժառուն» լիամետրաժ ֆիլմը[1], որն ընդգրկվել է Մոսկվայի «Чистые пруды» միջազգային կինոփառատոնում[5]։

Գենադի Ալեքսանդրովը մեկնել է մասնակցելու փառատոնին և մնացել է Մոսկվայում, երկու տարի ապրել և աշխատել է Ռուսաստանում։ Եղել է Կինոգործիչների միության, Կոմպոզիտորների միության անդամ, Երաժշտական ֆոնդի գլխավոր տնօրենի տեղակալ, ապա` Ռուսաստանի կոմպոզիտորների ստեղծագործական տան տնօրեն։ 1993 թվականից ապրում է ԱՄՆ-ում, Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կոմպոզիտոր խմբագրել

  • 1972 - «Հաբիբը` օձերի տիրական»
  • 1973 - «Լեռնային կայան»
  • 1974 - «Մի կյանքը քիչ է»
  • 1977 - «Պաշարում»
  • 1977 - «Նասրեդինի առաջին սերը»
  • 1979 - «Քեզ համար անցյալ ցանկացիր»
  • 1980 - «Ոսկե սլաքը»
  • 1981 - «Նետում»
  • 1981 - «Խաղաղություն ձեր տանը»
  • 1983 - «Պատանդը»
  • 1984 - «Ընկերներին չեն դավաճանում»
  • 1984 - «Շահերեզադեի ևս մեկ գիշերը»
  • 1985 - «Ես նրան դուր եմ գալիս»
  • 1986 - «Ինչպես էր կատուն մկների դեմ պայքարում» (մուլտֆիլմ)
  • 1984 - «Շահերազադեի նոր հեքիաթները»
  • 1987 - «Ջուրան` որսորդը Մին-Արխարից»
  • 1987 - «Մեղքերի թողություն»
  • 1987 - «Շահերազադեի վերջին գիշերը»
  • 1987 - «Դեպք օդանավակայանում»
  • 1987 - «Մուշտակ ամպիկի համար» (մուլտֆիլմ)
  • 1988 - «Հայացք»
  • 1988 - «Թանկագին Ելենա Սերգեևնա»
  • 1989 - «Բնակարան»
  • 1991 - «Փոքրիկ վրեժառուն»
  • 1992 - «Զրպարտություն»
  • 1993 - «Մարգարեի վրեժը»[1][3]

Ռեժիսոր խմբագրել

1991 - «Փոքրիկ վրիժառուն»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Мегаэнциклопедия Кирилла и Мефодия: ГЕННАДИЙ АЛЕКСАНДРОВ
  2. 2,0 2,1 «Композитор Геннадий Александров о любви». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  3. 3,0 3,1 Геннадий Александров на сайте www.biografija.ru
  4. Большая биографическая энциклопедия: Геннадий Александров
  5. 5,0 5,1 5,2 Геннадий Александров: «Пока я - жив, моя песня будет жить»
  6. Геннадий Александров: «Я до сих пор вижу сны про Таджикистан и говорю во сне по-таджикски»

Արտաքին հղումներ խմբագրել