Գենադի Աբրամով (ռուս.՝ Абрамов, Геннадий Михайлович, սեպտեմբերի 30, 1940(1940-09-30), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2011(2011-10-26), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս արձակագիր։

Գենադի Աբրամով
Ծնվել էսեպտեմբերի 30, 1940(1940-09-30)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 26, 2011(2011-10-26) (71 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ և chemical technologist
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 30-ին, Մոսկվայում։ Տարհանվել է, Մոսկվա վերադառնալուց հետո ընդունվել է դպրոց։ 1958 թվականին ընդունվել է Մոսկվայի Մենդելեևի անվան քիմիատեխնիոլոգիական ինստիտուտը, որն ավարտել է 1963 թվականին[1]։ 1963-1973 թվականներին աշխատել է որպես ինժեներ քիմիկ-տեխնոլոգ ծրագրային ինստիտուտում։ Այդ ժամանակ հետաքրքրվել է գրականությամբ և սկսել է գրել պատմվածքներ։

1973-1975 թվականներին Մոսկվայի մետրոպոլիտենում զբաղվել է գրքավաճառությամբ։ Այդ ժամանակ սկսել է տպագրվել թերթերում և ամսագրերում։

1975 թվականին ավարտել է Կենտրոնական կոմիտեի Մոսկվայի քաղաքային կոմիտեի և Մոսկվայի գրողների միության գրական ստուդիան։ 1975-1990-ական թվականներին «Գյուղական երիտասարդություն» թերթում աշխատել է որպես գիտական խորհրդատու։ 1982 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ «Ազատ հրաձիգ» մրցանակի դափնեկիր է։

Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 26-ին, Մոսկվայում։

Կինը` Ելենա Դոբուժենսկայան, ամուսնու հիշատակին է նվիրել «Իմ թանկագին տղաներ» գիրքը[2]։

Ստեղծագործություն խմբագրել

1979 թվականինն հրատարակվել է իր առաջին` «Տաք հագնվել» պատմվածքների գիրքը, սրան հաջորդել է երկրորդ` «Պատահական հոգսեր» գիրքը (երկուսն էլ հրատարակվել են «Երիտասարդ գվարդիա» հրատարակչությունում)։ Այնուհետև տպագրվել են «Առավոտից երեկո» (Խորհրդային գրող), «Անաստվածները» (Մոսկովյան աշխատավոր) գրքերը, «Թռչնակ» վեպը (Երիտասարդ գվարդիա)։

  • Տաք հագնվել. պատմվածքներ։ Մոսկվա, Երիտասարդական գվարդիա հրատարակչություն, 1979 թվական, 222 էջ։
  • Առավոտից երեկո. պատմվածքներ և վիպակներ։ Մոսկվա, Խորհրդային գրող հրատարակչություն, 1983 թվական, 294 էջ։
  • Պատահական հոգսեր. պատմվածքներ։ Մոսկվա, Երիտասարդական գվարդիա հրատարակչություն, 1983 թվական, 174 էջ։
  • Թռչնակ. վեպ։ Նկարիչ` Ե. Ֆլերովա, Մոսկվա, Երիտասարդական գվարդիա հրատարակչություն, 1990 թվական, 300 էջ։
  • Անաստվածներ. պատմվածքներ։ Նկարիչ` Ե. Կորոլկովա, Մոսկվա, Մոսկովյան աշխատավոր հրատարակչություն, 1990 թվական, 300 էջ։

Քննադատություններ խմբագրել

Առաջին գրքի հրատարակվելուց հետո եղել են արձագանքներ։

  Գենադի Աբրամովը պատկանում է այն երիտասարդների սերնդին, որոնց մանկությունը անցել է հետպատերազմական տարիներին։ Իր գործի բերումով նա ստիպված է եղել շատ ճամփորդել երկրով։ Աբրամովն առավելապես գրում է կարճ ձևով պատմվածքի ժանրով։ Նրա պատմություններին հատուկ են կյանքի իմացությունը, թեմաների և իրավիճակների յուրահատկությունը, ինքնատիպ լեզուն։
- Նիկոլայ Վորոնով, գրող, գլխավորել է ԽՍՀՄ Գրողների միության մոսկովյան բաժանմունքի երիտասարդ արձակագիրների խորհուրդը։ Մեջբերումը` Գ. Աբրամովի «Օգնականը» պատմվածքի համար գրված առաջաբանից[3]
 

Պատմվածքների առաջին` «Տաք հագնվել» ժողովածուն, որը լույս է տեսել «Երիտասարդ գվարդիա» հրատարակչատանը, բարձր է գնահատվել Լեոնիդ Ժուխովիցկու կողմից.

  «Տաք հագնվել» ժողովածուն անհամաչափ գիրք է։ Եվ այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ քանի դեռ գիրքը գրվում էր, հեղինակն աճում էր։ Կան ուժեղ ու խորը պատմվածքներ, ինչպես, օրինակ, «Վարդերը», «Պարտք», «Հանդիպում» ստեղծագործությունները։ Կան նաև ավելի թույլ գործեր, ինչպես, օրինակ, «Օգնականը» կամ «Հանուն արվեստի»։ Սակայն հենց այնպես, դատարգ գրված տողեր չկան։ Դա ինձ իրավունք է տալիս կրկնել, որ Գենադի Աբրամովը նոր անուն է գրականության մեջ։ Հենց գրականության, և ոչ թե ուղղակի գրքերի հոսքի մեջ։
- Լեոնիդ Ժուխովիցկի, «Երիտասարդություն» ամսագիր, 1980 թվական[4]
 
  Այնպես չէ, որ մենք ընկերություն էինք անում, բայց մենք գիտեինք իրար երեք երեք տասնամյակ, և ես կարող եմ վստահեցնել, որ նա խելացի, նուրբ ու նրբազգաց մարդ էր, կիրթ ու բարի։ Հիանալի էր, եթե մեկ բառով ասեմ, լավագույններից։ Եվ հենց դա էլ, վախենամ, ամենաշատն է խանգարել նրան ինչպես հարկն է ամրապնդել իր անունը գրականության մեջ։
- Սերգեյ Չուպրինին, «Դրոշակ» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող, գրականագետ, 2018[5]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История инженерного химико-технологического факультета / Денисюк А.П.. — Москва: РХТУ им. Д.И. Менделеева, 2005. — С. 117. — 432 с.
  2. Елена Добужинская представит в Доме кино свою книгу «Мои дорогие мальчики» // Газета «Труд», 2 марта 2017
  3. Мы - молоде - М.: "Молодая Гвардия", 1976 - стр. 5
  4. Леонид Жуховицкий — К вопросу о рыцарях // Юность, 1980 — стр. 93-95
  5. Геннадий Абрамов // Елена Добужинская — Мои дорогие мальчики - Издательство «БОС», 2018