Գեյ ռումբ
Գեյ ռումբ (անգլ.՝ gay bomb), մահացու ազդեցություն չունեցող քիմիական զենքի ոչ պաշտոնական անվանում, որի ստեղծման հնարավորությունը քննարկվում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում։
1994 թվականին Դեյթոնի, Օհայո նահանգ, գաղտնի լաբորատորիաներից մեկի մասնագետները երեք էջացոն զեկույցով ելույթով են հանդիսացել, որի մեջ նրանք առաջարկում էին ոչ մահացու ազդեցություն ունեցող քիմիական զենքի մի քանի նոր տեսակ ստեղծել։ Այդ զինատեսակների մեջ էին նաև հզոր աֆրոդիզիակով լիցքավորաց ռմբերը, որոնք հարկավոր էր թափել հակառակորդի բանակի վրա և ինչի արդյունքում հակառակորդի զինվորների մոտ սեռական ուժեղ գրգռում կառաջանա, իսկ իդեալական դեպքում՝ համասեռամոլ պահվածք։
Նման զեկույցի մասին տեղեկությունը հանրության սեփականնությունն է դարձել 2004 թվականին և խոշոր սկանդալ է առաջացրել ԱՄՆ-ի կողմից քիմիական զենքի չտարածման միջազգային կոնվենցիաների հնարավոր խախտման կապակցությամբ։ Բացի այդ, իրենց վրդովմունք են հայտնել գեյ ակտիվիստական կազմակերպությունները, որոնց վիրավորել է այն ենթադրությունը, որ համասեռամոլ զինվորները պակաս մարտունակություն ունեն։ Ի պատասխան բոլոր մեղադրանքները պաշտոնական Պենտագոնը հայտնել է, որ նման զենքի մշակման գործընթացը զարգացում չի ստացել։
2007 թվականին գեյ ռումբը գիտությունում և տեխնիկայում կասկածելի ձեռքբերումների համար շնորհվող Իգնոբելյան մրցանակ է ստացել։ Կազմակերպիչների պնդմամբ, ԱՄՆ ԶՈՒ հրավիրված ներկայացուցիչներից ոչ մեկը մրցանակի ստացման արարողությանը չի ներկայացել[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- US military planned 'gay bomb'
- Air force looked at spray to turn enemy gay
- Air Force Considered Gay 'Love Bomb' Against Enemies
- US Military "Gay Bomb" Video (Republican National Convention blog)