«Գեղarm», գրական-գեղարվեստական թարգմանական պատկերազարդ եռամսյա հանդես։ «Ոգի-Նաիրի» գեղարվեստական կենտրոնի հրատարակչություն։ Լույս է տեսնում 2002 թվականից Ստեփանակերտում։ Հիմնադիր-խմբագիր՝ Հրանտ Ալեքսանյան։ Տպագրում է ժամանակակից հայ և այլազգի հեղինակների գործեր, ինչպես նաև նմուշներ արդի հայ պոեզիայից՝ անգլերեն թարգմանությամբ, հայ արձակից՝ ռուսերեն թարգմանությամբ։ «Գրքերի տեսություն» բաժնում ներկայացնում է գեղարվեստական գրականության նոր հրատարակությունները[1]։

Գեղarm
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՀրանտ Ալեքսանյան
Հրատարակիչ«Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոն
ԵրկիրՍտեփանակերտ, Արցախ Արցախ
Հաճախականությունեռամսյա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան, Ե., 2015, էջ 251։