Գեղեցկության սրահ (ֆիլմ, 1985)

«Գեղեցկության սրահ» (ռուս.՝ «Салон красоты»), խորհրդային մելոդրամատիկ ֆիլմ[2], որը բեմադրել է Ալեքսանդր Պանկրատով-Չոռնին[3] «Մոսֆիլմ» կինոստուդիայի Ստեղծագործական չորրորդ միավորումում։ Պրեմյովերան տեղի է ունեցել 1986 թվականի մայիսի 12-ին ԿՀ առաջին ծրագրում։

Գեղեցկության սրահ
ռուս.՝ Салон красоты
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Պանկրատով-Չյոռնի
ԴերակատարներՏատյանա Իվանովա[1], Գեորգի Բուրկով և Տատյանա Վասիլևա
ՕպերատորԴիլշատ Ֆատխուլին
ԵրաժշտությունՅուրի Անտոնով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն89 րոպե

Սյուժե խմբագրել

Մոսկվա, 1980-ականների կեսեր։ Երկու լավագույն ընկերուհիները՝ Մարիա Իվանովան (Տատյանա Իվանովան) և Օֆելյա Ժուրավլյովա (Տատյանա Վասիլևա), աշխատում են հեղինակավոր վարսավիրանոցներում։ Օֆելյան շատ հաճախ է դժգոհում իր ընկերուհուն իր ամուսնուց՝ Իվան Անդրեևիչ Ժուրավլյովից (Գեորգի Բուրկով), որը Մոսկվայի կենդանաբանական այգում աշխատում է որպես անասնաբույժ։ Մինչդեռ Իվան Անդրեևիչը նվիրված է իր մասնագիտությանը, քանի որ նրանից է կախված շատ կենդանիների կյանքը, որոնցից մի քանիսը շատ թանկ են և հազվադեպ։ Նա օր ու գիշեր աշխատում է։ Արդյունքում Օֆելյան վիճում է Իվանի հետ և հեռանում նրանից՝ տեղափոխվելով ապրելու Մաշայի մոտ։ Մարիան որոշում է հաշտեցնել Օֆելյային իր ամուսնու հետ և սկսում է այցելել Իվանին կենդանաբանական այգում։ Մարիան և Իվան Անդրեևիչը, ի վերջո, սկսում են հասկանալ, որ չեն կարող ապրել առանց միմյանց։

Դերերում խմբագրել

  • Տատյանա Իվանովա, Տատյանա Վասիլևա, Եվգենի Լեոնով-Գլադշև – առաջատար վարպետներ № 84 վարսավիրանոցում (Մաշա, Օֆելյա, Վադիմ)
  • Գեորգի ԲուրկովԻվան Անդրեևիչ Ժուրավլյով, Մոսկվայի կենդանաբանական այգու բժիշկ-անասնաբույժ
  • Վլադիմիր ԿենիգսոնՊյոտր Մաքսիմովիչ Լագունով, ամենածեր վարպետը № 84 վարսավիրանոցում (գեղեցկության սրահ)
  • Իրինա ԱլֆյորովաԼյալյա, Վադիմի կինը
  • Նատալյա Կրաչկովսկայա – Սոֆյա Միխայլովնա Կրեպկոսոլսկայա, № 84 վարսավիրանոց՝ «գեղեցկության սրահի տիրուհին» (վարիչ)
  • Լյուդմիլա Գավրիլովա – Նատալյա Դեդենկո, գեղեցկության սրահի վարպետ
  • Մարիա ԲուրկովաԿատյա, աշակերտ Մարիա Իվանովա
  • Մարիա ՎինոգրադովաՎերոչկա, հավաքարար գեղեցկության սրահում
  • Վլադիմիր Սոշալսկի – Գրիգորի Սերգեևիչ, Լյալյայի ընկեր
  • Վյաչեսլավ Բարանով – Սերյոժա, Կատյայի փեսացուն
  • Գեորգի ՄարտիրոսյանՎիտյուշա, Նատալյայի ընկերը

Նկարահանող խումբ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  2. «Գեղեցկության սրահ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  3. «Գեղեցկության սրահ» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Գեղեցկության սրահ» ֆիլմը «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում (ռուս.)
  • «Салон красоты» «Մոսֆիլմ» առցանց կինոթատրոնում
  • Н. Казьмина Пустые обещания // Советский экран. — Изд-во "Правда", июль 1986. — № 14. — С. 16—17.