Գեղատեսիլ կամուրջ

կամուրջ Մոսկվայում, Մոսկվա գետի վրա

Գեղատեսիլ կամուրջ Մոսկվայում (ռուս.՝ Живописный Мост), կախովի կամուրջ Մոսկվա գետի վրա, տեղակայված է Մոսկվայի արևմուտքում և հանդիսանում է Կրասնոպրեսնինսկի (Մարշալ Ժուկովի պողոտա) պողոտայի մասը։ Կամուրջը բացվել և գործարկվել է 2007 թվականի հոկտեմբերի 27-ին։

Գեղատեսիլ կամուրջ
Живописный мост
Երկիր Ռուսաստան
ՏեղանքՌուսաստան Մոսկվա
Տեսակպողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ և կայմապարաններային կամուրջ
Նյութերկաթբետոն
Հատում էՄոսկվա գետը
Կառուցվել է2007
ՃարտարապետNikolay Shumakov?
Երկարություն1460
Լայնություն37
Բարձրություն105
Երթևեկելի մասի բարձրությունը ջրից30
Բացման տարեթիվ2007
Քարտեզ
Քարտեզ

Կամրջի կառուցվածքը խմբագրել

Գեղատեսիլ կամուրջը Ռուսաստանի ամենագեղեցիկ կամուրջներից մեկն է և հանդիսանում է ամենաբարձր ճոպանային կամուրջը Եվրոպայում։ Սա ինժեներիայի իսկական հրաշք է և պատկանում է Մոսկվայի ամենատեսարժան 50 վայրերին։ Այս կամրջի յուրահատկությունը կայանում է նրա կառուցվածքում - այն կառուցված է եզակի նախագծով` իր մեջ միավորում է կամարավոր և ճոպանավոր կամուրջների կառուցվածքային հատկանիշները։ Կամրջի հենասյունը ունի կամարաձև կառուցվածք` կայմապարանների (ճոպանների) հովհարաձև դասավորությամբ, որոնք գցված են գետի մի ափից մյուսը։ Կամուրջը Մոսկվա գետը հատում է սուր անկյան տակ։ Կամրջի 2 կողմերի երկայնքով տեղադրված են խլացուցիչ էկրաններ։ Կամարի վերևի մասում կառուցված է դիտահարթակ - էլիպսի ձև ունեցող ռեստորան (ռեստորանի և հարթակի բացումը պլանավորված էր 2009 թվականի վերջում[1]։ Միջոցների անբավարար լինելու պատճառով 2009 թվականի մարտին ռեստորանի շինարարությունը անորոշ ժամանակով դադարեցվել էր և աշխատանքները ավարտելու համար փնտրվում էր մասնավոր ներդրող։ Կամրջի երկարությունը 1460 մ է, լայնությունը` 37 մ։ Կամարի բարձրությունը 105 մ է, ճոպանների քանակը` 722, կամրջի երթևեկելի մասից մինչև ջրի մակերևույթը` 30 մ։ Դիտահարթակի երկարությունը 33 մ է, լայնությունը` 24 մ, իսկ բարձրությունը` 13 մ։

Տեսահարթակի կառուցվածք խմբագրել

2011 թվականին կամուրջի դիտահարթակի վրա ռեստորան կառուցելուց հրաժարվելու որոշում է ընդունվել, և որոշվել է դիտահարթակի վրա տեղակայել Մոսկվայի ԶԱԳՍ-ը։ Իր ձևով ԶԱԳՍ - ը հիշեցնում է «թռչող ափսե», որը կամրջի վրա տեղավորված է գետնից 100 մ բարձրության վրա։ Այն ունի 2 դահլիճ։ Գլխավոր դահլիճը գտնվում է կախովի կառույցի վրա և ունի դեպի Մոսկվա գետը նայող դիտահարթակ, իսկ երկրորդը գտնվում է գետնի վրա։ Նորապսակները և հյուրերը ԶԱԳՍ - ի գլխավոր շենք գնալու համար օգտվում են վերելակից։ ԶԱԳՍ - ի մոտ կա նաև ոչ մեծ և գեղեցիկ զբոսայգի` սիրահարների ծառուղով, որի մոտակայքում տեղակայված է 75 տեղանոց ավտոկայանատեղի։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել