Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գեղամ Մանուկի Վարդանյան (մարտի 29, 1988(1988-03-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղասահորդ (տղամարդկանց մենասահք)։

Գեղամ Վարդանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 29, 1988(1988-03-29) (35 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

2009 թվականի գեղասահքի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչը։

Կարիերա խմբագրել

Գեղամ Վարդանյանը ծնվել է 1988 թվականի մարտի 29-ին, Երևանում։ Գեղասահքով սկսել է զբաղվել 1992 թվականին։ Պարապել է Շենգավիթի գեղասահքի մարզադպրոցում։ Մարզիչ՝ Արմեն Ասոյան, պարուսույց՝ Գարուշ Խունյան[1]։

Նրա առաջին ելույթը միջազգային ասպարեզում կայացել է 2002 թվականի գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունում։ Պատանիների միջազգային մրցումներին մասնակցել է մինչև 2005-2006 թվականների մրցաշրջանը[1]։

2009 թվականին՝ Օլիմպիական խաղերին նախորդող մրցաշրջանում, երկամյա դադարից Գեղամը վերադարձավ մրցասպարեզ և Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի, այնուհետև՝ աշխարհի առաջնությանը, սակայն չկարողացավ Վանկուվերի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերել և կրկին հեռացավ ակտիվ սպորտից[1]։

Հիմնական արդյունքներ խմբագրել

Մրցաշար / թվական 2001-02 թթ. 2002-03 թթ. 2003-04 թթ. 2004-05 թթ. 2005-06 թթ. 2008-09 թթ.
Աշխարհի առաջնություն 48
Եվրոպայի առաջնություն 39
Աշխարհի պատանեկան առաջնություն 39 45 Ո
2005-2006 պատանիների ISU գավաթ 24
2005-2006 պատանիների ISU գավաթ 18 26
JGP Բ. Շվերտերի գավաթ 22
Եվրոպական պատանեկան օլիմպիական խաղեր 19
  • Ո - որակավորուման արդյունքները բացակայում են

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Biography». www.isuresults.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել