Գեղամ Ղարախանյան

Իրավաբան

Գեղամ Հակոբի Ղարախանյան (օգոստոսի 2, 1935(1935-08-02), Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 10, 2014(2014-04-10)), իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր[1], Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի Արդարադատության նախարարության Արդարադատության աշխատողների կատարելագործման ինստիտուտի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ (1978-85 և 1991-95թթ.), Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր[2], Ռուսաստանի Դաշնության հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Գեղամ Ղարախանյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1935(1935-08-02)
ԾննդավայրՉինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 10, 2014(2014-04-10) (78 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունիրավաբան

Կենսագրություն

խմբագրել

Գեղամ Ղարախանյանը ծնվել է Տավուշի մարզի Չինարի գյուղում, 1935 թվականի օգոստոսի 2-ին։ Նախնական կրթությունը ստացել է Չինարիի դպրոցում, միջնակարգը՝ Այգեձորի, որն ավարտել է 1953 թվականին և ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1958 թվականին գերազանյում դիպլոմով ավարտել է համալսարանը և աշխատանքի է անցել նույն ֆակուլտետում։ Հետագայում ուսումը շարունակել է Երևանի պետակա համալսարանի ասպիրանտուրայում։

1969 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել իրավաքանական գիտությունների թեկնածուի գիտակա աստիճան։ 1972 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։ 1992 թվականից եղել է Երևանի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիո պրոֆեսոր։

Գեղամ Ղարախանյանը երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետույթան Գերագույն Դատարանի և Հանրապետության Արդարադատության նախարարության գիտա֊կոնսուլտատիվ խորհուրդների անդամ, մոտ երեսուն տարի՝ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։ Գործող օրենսդրության թեմաների շրջանակներում մոտ քսան տարի հանդես է եկել ռադիոյով ու հեռուստատեսությամբ։

Մի շարք գրքերի և աշխատությունների հեղինակ է։

2003 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով Գեղամ Ղարախանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում, 2010 թվականին նա պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԵՊՀ, Ֆրիտյոֆ Նանսեն ոսկե հուշամեդալներով, այլ պարգևներով։

Գեղամ Ղարախանյանը մահացել է 2014 թվականի ապրիլի 10֊ին, Երևան քաղաքում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գեղամ Ղարախանյան - Բարձրագույն որակավորման կոմիտե
  2. ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
  3. LLC, Helix Consulting. «Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան Գեղամ Հակոբի Ղարախանյանը». www.pastinfo.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել